Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Դեկտեմբեր 11,1999 00:00
Armen Darbinyan

Հետին թվով եւ աններելի ուշացումով պարզեցինք, որ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը եւս հումորի զգացում ունի։ Սույն բացահայտումն արեցինք, երբ ընթերցեցինք ԱԺ կանոնակարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ 1998-ի հոկտեմբերին կառավարության եզրակացությունը, որի տակ նա ստորագրել էր։ Եվ ԱԺ նախագահին ուղարկված պաշտոնական փաստաթղթի մեջ գրել էին, թե այդ եզրակացությունը «34 պատգամավորների եւ Արշակ Սադոյանի» օրենսդրական նախաձեռնության մասին է։ … Իսկ միգուցե սա հումո՞ր չէր։ Միգուցե Արմեն Դարբինյանն այնքա՜ն էր սիրում Արշակ Սադոյանին, որ նրան ուղղակի առանձնացնո՞ւմ էր այլ պատգամավորներից։

ՎԱՏ ԼՈՒՐ

Paruyr Hayrikyan

Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ ճեպազրույցում հայտարարել է. «Հոկտեմբերի 27-ի հետ կապված տեսանք, որ ունենք հրամանատարություն կամ հրամանատարներ, որ դեռեւս չեն հասկանում, թե որն է իրենց կոչումը։ Եվ դա արդեն շատ ավելի վտանգավոր է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031