«Հյումըն ռայթս ուոթչ» կազմակերպությունը ներկայացրել է իր նոր զեկուցագիրը Հայաստանի մասին։ Նրանում հիշատակում կա նաեւ ԵԿՄ-ի մասին, որը բնութագրվում է այսպես. «Սա այն կազմակերպությունն է, որ մասնակցություն է ունեցել 1995 թվականին ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների դեմ կիրառված բռնություններին»։
ԱՋԱՓՆՅԱԿԻ ԳՈՐԾՆ ԷԼ ՍԿՍՎԵՑ
Երեկ սկսվել է Աջափնյակի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով դատավարությունը։ Հիշեցնենք, որ իբրեւ կողմ հանդես են գալիս Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) եւ Արծրուն Խաչատրյանը։ Գործով անցնողների նկատմամբ քրեական օրենսգրքի 7 տարբեր հոդվածներով 9 մեղադրանք է առաջադրված։
Կարդացեք նաև
ՆՐԱՆՔ ԵԿՄ-ՈՒՄ ԵՆ
Գրեթե ոչ ոք ուշադրություն չդարձրեց այն հանգամանքին, որ ԵԿՄ վարչության անդամ է ընտրվել նաեւ Լեռնային Ղարաբաղի՝ շատ կարճ ընթացք պաշտոնավարած ՆԳ նախարար Արթուր Աղաբեկյանը։ Ավելորդ չէ հիշեցնել, որ ԵԿՄ վարչության անդամ ընտրվեց նաեւ Վազգեն Սարգսյանի Արմեն եղբայրը։
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Ալբերտ Բազեյանը հայտնել է, թե նախաձեռնություն կա Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ստեղծելու վերաբերյալ։
ՔԵՌԻՆ ՊԵՏ Է, ԲԱՅՑ ՈՒՐԻՇ ՏԵՂ
Հակառակ մամուլի պնդումների, որ Քեռին է (Սենիկ Պողոսյանը) պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը, այդ պաշտոնը զբաղեցնում է Էդուարդ Գեւորգյանը։ Իսկ Քեռին պաշտպանության նախարարության արխիվների վարչության պետն է։