Օրերս Երեւանում էր Եվրոպայի խորհրդի ԽՎ իրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի անդամակցության խնդրով զեկուցող, շվեյցարացի Դումենի Կոլումբերգը։ Նա տեղեկացրեց, որ քաղաքական հարցերով զեկուցող Դեմիտրեո Վոլչիչն իր այցելության արդյունքները ԵԽ-ում ներկայացնելու է դեկտեմբերի 16-ին, իսկ ինքը՝ հունվարի 10-ին։
Դումենի Կոլումբերգի այցի մասին կարդացեք 4-րդ էջում։
ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋԸ ԹԵՐԵՎՍ ՊԵՏՔ ԷՐ ՓՈԽԵԼ
Կարդացեք նաև
1999-ի հոկտեմբերին ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) դիմել էր մեղադրյալ Ռոբերտ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու եւ նրան իր անձնական երաշխավորությանը հանձնելու խնդրանքով, որը բավարարվեց։ Իսկ լեյտենանտ Բեգլարյանը մեղադրվում էր զինծառայող Արամ Բարսեղյանի դիտավորյալ սպանության մեջ։ Այժմ Արամի մայրը՝ Քնքուշ Բարսեղյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելություններում զինդատախազությանն է մեղադրում, որ ընդհանրապես որեւէ արդյունքի չեն հասել, մահվան հանգամանքները պարզված չեն եւ գործը կարճված է։
Կարդացեք էջ 3։
ՆԱԽԱԳԱՀՆ ԱԺ-ՈՒՄ
Երեկ Ազգային ժողովում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԺ նախագահի, փոխնախագահների եւ հանձնաժողովների նախագահների հետ։ Խմբերն ու խմբակցությունները հրավիրված չեն եղել։ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է իրավիճակը, ասելով, որ առկա է լարվածության մեծ պոտենցիալ, եւ լուծումներ գտնելու խնդիրն է արծարծել։ Տեղյակ աղբյուրները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանին ասվել է, թե նա էլ Կարեն Դեմիրճյանի պես պետք է փորձի պետականության շահերն ամեն ինչից վեր դասել եւ կտրուկ հայտարարություններով հանդես չգալ։