ՀԺԿ քաղաքական խորհրդի նիստը, որը նախատեսված էր դեկտեմբերի 10-ին, հետաձգվել է։ Այն, ըստ նախնական տեղեկատվության, տեղի կունենա դեկտեմբերի 24-ին։ ՀԺԿ-ից պատճառաբանեցին, որ դա պայմանավորված է քաղաքական խորհրդի հնարավորինս շատ անդամների ներկա լինելու անհրաժեշտությամբ։ Թեկուզ մոտ օրերս, ասենք, Փարիզ է մեկնելու ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, որը վերադառնալու է դեկտեմբերի 16-ին։
ԱՊՕՐԻՆԻ ԾՆՈՒՆԴՆԵՐ
ՀԿԿ խմբակցության անդամ Նորիկ Պետրոսյանը ՌԴ-Բելառուս միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ Ստրոեւի հայտարարությունը մեկնաբանելով, ԱԺ ճեպազրույցում բացահայտել է. «Ըստ էության, Հայաստանը Ռուսաստանի հետ միության մեջ է։ Բայց դա նույնն է, թե ամուսնությունը տեղի է ունեցել, բայց դեռ ԶԱԳՍ չեն գնացել։ Երեխաներն էլ ծնվել, դպրոց են գնում։ Կգա մի շրջան, ստիպված ԶԱԳՍ էլ կգնան»։
Կարդացեք նաև
ԵՐԿՈՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ
Դրաստամատ Կանայանի որդին՝ Մարտիրոսը, 250 հազար դոլար է հանգանակել Հայաստանում Դրոյի անվան կառավարման ինստիտուտ ստեղծելու համար, որտեղ պիտի ուսուցում անցնի մեր բարձրագույն հրամանատարական կազմը։ Այդ հաստատության բացումը կկայանա 2000 թվականի մայիսի 28-ին։ Նույն օրը Հայաստանում կվերաթաղվի նաեւ Դրոյի աճյունը։
ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Մեկուկես տարի ընդմիջումից հետո այսօր կրկին լույս տեսավ «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթը։ Պարբերականի հրատարակիչն է «Օգոստոս» գործակալությունը, որի տնօրենն է Շողեր Մաթեւոսյանը։