Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն ԲԱՆԵՐ

Դեկտեմբեր 09,1999 00:00
aram sargsyan

ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանը, հակադարձելով «Ազգի» հարցը, այնպես զարմացավ, թե ինչո՞ւ պիտի Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն, կարծես թե նման անհրաժեշտության մասին հենց իր կառավարության անդամը չէր պնդել։ «Առավոտի» այս հիշեցմանն ի պատասխան պարոն վարչապետը խիստ վստահ տոնով մեկնաբանեց. «Կառավարության անդամն այդ խնդիրը դրել է ոչ միանշանակ։ Եթե խորը նայեք տեքստը, իհարկե, ոչ այդ իմաստով, դա կարելի է մեկնաբանել ցանկացած ուղղությամբ, ցանկացած ձեւով։ Ես այն կարծիքին եմ, որ «Երկրապահը» մնում է «Երկրապահ»։ «Երկրապահը» միշտ էլ ունեցել է իր ձեւը։«Երկրապահը» դրանով է տարբերվում մնացած կուսակցություններից։ Եվ ընդունված կարգ է ամբողջ աշխարհով մեկ։ Պետք է այդ բաներին նայել սովորական, ոչ թե սարքել ինչ-որ դժբախտություն։ Իհարկե՛, կարող են նաեւ նման արտահայտություններ լինել։ Իհարկե, դա արդարացված է։ Ես ընդունում եմ, որ դա արդարացված է։ Մենք պետք է ուրախ լինենք, որ նման կազմակերպությունները ոչ թե քայլերի են դիմում, այլ անում են հայտարարությունների կարգով։ Ես այստեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում։ Ինձ թվում էր դա ավելի ծանր կլինի։ Փառք Աստծո, որ այսպես ստացվեց։ Հուսով եմ, որ հետագայում էլ այսպես կլինի»։ Թերեւս համաձայնվեինք պարոն վարչապետի հետ, եթե այս երկրում ուժեղների հայտարարությունները լոկ հայտարարություններ լինեին, այլ ոչ թե պարտադրվող քայլեր։

ՀՀ նախագահինը չգիտենք, բայց ՌԴ նախագահի իր ցանկալի թեկնածու Արամ Սարգսյանն ունի։ Վերջինս առավել վստահ էր ու համոզված, երբ անկեղծացավ, որ կցանկանար ՌԴ նախագահի պաշտոնում տեսնել ՌԴ-ի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինին։

ԹՌՉՈՒՆԻՉԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻ

trchunich

Խորհրդարանի երեկվա օրը նշանավորվեց կոմունիստ, արդեն Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Խորեն Սարգսյանի՝ պատգամավորական մանդատ ստանալով։

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ համաձայնեց թողնել փոխմարզպետի պաշտոնը եւ գալ խորհրդարան, պրն Սարգսյանը պատասխանց. -Ով էլ լիներ իմ տեղը, կհամաձայնվեր գալ պառլամենտ։ Առավել եւս, որ ես ինձ պառլամենտական եմ համարում։ Էս վիճակում, երբ հանրապետությունում միմյանց հանդեպ անբարյացակամ մթնոլորտ է (դու գիտես՝ խոսքը ինչի մասին է), պառլամենտում մարդ է պետք, առավել եւս՝ վեց երեխաների հայր, որը ծնողի աչքով նայի բոլորին։ Թռչունիչին փոխմարզպետի պաշտոնում արժանի փոխարինող դեռ չի գտնվել։ Իսկ Կոմկուսի նոր ղեկավարի մասին պատգամավորը խոստացավ խոսել Սերգեյ Բադալյանի մահվան քառասուներորդ օրը լրանալուց հետո։

ՎԱ՜Տ ՉԷ

Hexinakayin iravunq

Խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցումով ամբողջությամբ ընդունեց «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի նախագիծը։ Առաջին ընթերցմամբ ընդունվեցին «ՀՀ մաքսային օրենսգիրքն» ու «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

ԳԱԼԴ ԲԱՐԻ, ՆՈՐ ՏԱՐԻ

tonacar

Երեւանի որոշ վայրերում արդեն իսկ տոնածառեր են հայտնվել։ Այսպես օրինակ, զարդարուն եղեւնի կա «Արմենիա» հյուրանոցի «Դոն Պեպե» մեքսիկական ռեստորանում։

«ԿԵՂՏՈՏ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

bichok

Օպերայի եւ բալետի թատրոնի հավաքարարները բողոքում էին, թե երկրապահների համագումարի ամեն օրվա ավարտին մի «գռուզավիկ բիչոկ» են հավաքել։ Ընդ որում, երկրապահները ծխախոտի մնացորդները նետել էին եւ գորգերի վրա, եւ ուր պատահի։

Սեփ. լր.

«ԿԱՍԿԱԴԻ» ՇՈՒՐՋ

kaskad

«Կասկադի» շինարարության ավարտման եւ օբյեկտի շահագործման շուրջ Երեւանի քաղաքապետարանի եւ իտալական ընկերության միջեւ ընթացող բանակացությունները հետաձգվել են: Ինչպես ասաց Երեւանի քաղաքապետարանի «Շինարարական բարեկարգում» ՊՓԲԸ տնօրեն Աշոտ Սարգսյանը, հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո իտալական կողմը անորոշ ժամանակով հետաձգել է իր այցելությունը: Նշենք, որ ըստ Երեւանի քաղաքապետարանի հաշվարկների, «Կասկադի» շինարարական աշխատանքների ավարտման համար հարկավոր է 1 մլրդ 410 մլն դրամ: Վերջին տարիներին պետբյուջեով «Կասկադի» շինարարության համար միջոցներ չեն հատկացվել:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԱՎԱՐՏՎԱԾ Է

yerevan hyuranoc

«Երեւան» հյուրանոցում իտալական «Ռենկո» ընկերության կողմից արդեն ավարտված է շինարարական աշխատանքների մեծ մասը: Հյուրանոցում հիմնականում ընթանում են շենքի ներքին հարդարման եւ բարեկարգման աշխատանքները: Նշենք, որ «Երեւան» հյուրանոցի սեփականաշնորհման մրցույթում հաղթող ճանաչված իտալական «Ռենկո» ընկերությունը հյուրանոցի 100% բաժնետոմսերի համար վճարել է 550 մլն դրամ: Ըստ հայկական կողմի հետ կնքված պայմանագրի, «Ռենկո» ընկերությունը պետք է լրացուցիչ 3 մլրդ. դրամ տրամադրեր շինության վերակառուցման համար եւ ստանձներ հյուրանոցի պարտքերի ու պարտավորությունների մարումը:

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031