Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Դեկտեմբեր 09,1999 00:00
minski xumb

Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն այժմ դարձյալ նույն խմբում է՝ արդեն որպես ՌԴ ներկայացուցիչ։ Պրն Կազիմիրովը նախկինում մեծ ջանքեր էր ներդրել հայ-ադրբեջանական բանակցություններ սկսելու համար եւ հուսանք, որ այժմ էլ նրա գործունեությունը նույնչափ արդյունավետ կլինի։

ՎԱՏ ԼՈՒՐ

toto

Երեւանի ջրմուղի համակարգը կարող է սարսափելի վիճակում լինել, բայց դա առանձնապես ցավով չի ընկալվի, մինչեւ կառավարումը չհանձնեն իտալացիներին։ Եվ մամուլն ու քաղաքական շրջանակները կսկսեն աղմկել, թե ռազմավարական կարեւորության օբյեկտները տալիս են օտարերկրացիների տնօրինմանը։ Գրադարանների, գրքերի պահպանման վիճակը կարող է ահավոր լինել՝ սա էլ առանձնակի մտահոգության առարկա չէ։ Բայց ահա գրքերի որոշ խմբաքանակ գերմանացիներին փոխանցելու վերաբերյալ որոշում կայացվեց ու սկսվե՜ց… Վատ է, երբ առաջնորդվում ենք՝ «Փչացած լինի, մերը լինի» սկզբունքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031