Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԱՀ

Դեկտեմբեր 09,1999 00:00
armenak armenakyan

«Հայ զինվոր» թերթի «Երկրապահ» հավելվածը տպագրել է Արմենակ Արմենակյանի վերջին պահերի մանրամասները, որոնք մինչ այժմ մամուլում չէին հրապարակվել։ Դահլիճից կրակոցներ լսելով, Արմենակ Արմենակյանը փորձել էր նետվել ներս, ավտոմատավոր մի նիհար ահաբեկիչ սաստել էր. «Տեղից չշարժվե՛լ, պառկե՛լ»։ Եվ Արմենակ Արմենակյանը գոռացել էր. «Լակո՛տ, ես թուրքի առջեւ չեմ պառկել, դու ո՞վ ես»։ Դիմահար կրակոցից չոքել էր, մոլեգնած վեր թռել, որ զենքը խլի՝ ճարճատել էին կրակահերթերը»։

ԿԱԶԻՆՈ «ՄԽԻԿ-ԱՐԱԲԿԻՐ»

kazino

Հայտնի է, որ «Արաբկիր» ունիվերմագը ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի ընտանիքի սեփականությունն է։ Հիմա այդ տարածքում վերապրոֆիլավորման աշխատանքներ են կատարվում՝ ունիվերմագը կազինո դարձնելու ուղղությամբ։ Արաբկիրցիներն արդեն որոշել են, որ Մխիթարյան ընտանիքին պատկանելու պատճառով կազինոն կոչվելու է «Մխիկ»։

ՀՅԴ-Ն ԳՈՒՄԱՐՎՈՒՄ Է

hyd

Մինչեւ գարուն տեղի է ունենալու ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովը։ Հայաստանյան կառույցի ժողովը, որը պետք է պատվիրակներ ընտրի ընդհանուր ժողովի համար, տեղի է ունենալու մեկ ամսից։ Այս նպատակով երեկ Երիտասարդական պալատում տեղի է ունեցել ՀՅԴ հայաստանյան կառույցի ներկազմակերպական նախապատրաստական ժողով։

ՄԵԿԸ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻՑ

sasun miqayelyan

Երկրապահների համագումարի ավարտից հետո, հաջորդ օրը, հիվանդանոց է պառկել ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Հրազդանի քաղաքապետ Սասուն Միքայելյանը։ Սրտի հետ կապված խնդիրներ ունենալով, պրն Միքայելյանն այժմ Նորք-Մարաշի սրտաբանական հետազոտության կենտրոնում է։ Առողջություն ենք կամենում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031