Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇՈՒՏՈՎ

Դեկտեմբեր 08,1999 00:00
Albert Bazeyan

Լուրեր են պտտվում, որ «Զվարթնոց» օդանավակայանը կամ Երեւանի մետրոպոլիտենը կոչվելու է ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի անունով։ Նրա եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի անուններով փողոցներ են անվանակոչվելու։ Տեղյա՞կ է քաղաքապետարանն այս խոսակցություններին եւ պատրաստվո՞ւմ է հանդես գալ նման նախաձեռնությամբ. այս հարցերով դիմեցինք Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։ Ըստ քաղաքապետի՝ նման նախաձեռնությամբ ոչ միայն քաղաքապետարանն է հանդես գալիս, այլ նման հասարակական պահանջ կա։ Շուտով Երեւանի քաղաքային խորհուրդը, անվանակոչության հասարակական հանձնաժողովը պետական վերոնշյալ գործիչների անուններով փողոցներ եւ խոշոր կառույցներ անվանակոչելու հարցը կքննարկի։

Առիթից օգտվելով՝ պրն Բազեյանին խնդրեցինք նաեւ կոնկրետացնել ԵԿՄ համագումարում կառավարության կազմը վերանայելու եւ տնտեսական ոլորտի նախարարներին փոխելու իր առաջարկը. կոնկրետ ո՞ր նախարարներին ի նկատի ուներ նա, եթե արդեն նշանակվել էր արդյունաբերության նոր նախարար, ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանին եւ էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանին էլ նորերով փոխարինելու «հասարակական պահանջ» չկա։ Մնում է, փաստորեն, էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանը. «Բոլորս՝ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական ուժերը դժգոհ են երկրի տնտեսական իրավիճակից։ Իսկ նման անձնավորված հարցի պատասխանել այս պահին չէի ուզի»,- կարճ կապեց Ալբերտ Բազեյանը։

Ամեն դեպքում նկատենք, որ էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանը, ամենայն հավանականությամբ, նախարարական պորտֆելից շուտով կզրկվի։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031