«Լրագիր» եւ «Մոլորակ» թերթերի նախկին գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը, որի մասնագիտական կարողությունները երկար ժամանակ չէին օգտագործվում, ղեկավարելու է «Ար» հեռուստաընկերության «Սուրհանդակ» լրատվական խմբագրությունը։ Հաջողություններ ենք մաղթում մեր գործընկերոջը:
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
Նոր Նորքի համայնքի զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների թոշակները Վազգեն Սարգսյանի մահվանից հետո չեն վճարվել։ Գրեթե ստիպողաբար վճարվել է ընդամենը 20 հոգու թոշակ՝ նրանց, ովքեր այժմ դեղամիջոցի կարիք ունեն։ Այս տեղեկությունն «Առավոտին» փոխանցած ազատամարտիկները նշեցին, թե մինչեւ վարչապետի մահը՝ թոշակներն իրենց տուն էին բերում, հանձնում։ Նրանք նաեւ խնդրեցին թերթի միջոցով շնորհակալություն հայտնել Նոր Նորքի համայնքապետ Մկրտիչ Մինասյանին, որը նյութական օգնություն էր ցույց տվել այն ազատամարտիկներին, որոնց թոշակներն ուշացրել էին։ Խրախուսելի է, իհարկե, պրն համայնքապետի աջակցությունը, սակայն նույնքան ցավալի է, երբ հաշմանդամ ազատամարտիկները դուրս են մնում պետական հոգածությունից: