«Առավոտի» թղթակցի ձայնագրիչը ԵԿՄ համագումարում պատահաբար որսաց ՊՆ աշխատակազմի ղեկավար, գնդապետ Սենիկ Պողոսյանի խոսքերը՝ ուղղված էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանին. «Էս կառավարությունն էկել ա ստեղ կոֆե խմելո՞ւ։ Հեսա կհելնեմ, կլարեմ դրանց ստեղից։ Կամ թող էթան ստեղից, կամ էլ թող գան, նստեն դահլիճում։ Գնա ասա՝ թե չէ կգամ, կհանեմ, կլարեմ»։
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հրավեր էր ստացել Բելգիա մեկնելու, որտեղ պիտի մասնակցեր Project Syndicate-ի կազմակերպած լրագրողների միջազգային տարեկան համաժողովին։ Սակայն Նիկոլ Փաշինյանը մերժել է հրավերը, քանի որ նրա խափանման միջոցը ստորագրությունն է՝ քաղաքից չբացակայելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
ՆԱ ՄԱՍՆԱԿԻՑ Է
Շահումյանի մարտական գործողություններին մասնակցած հրամանատարներից մեկը «Առավոտին» հայտնեց, որ հակառակ ոմանց անտեղյակության, Վահան Շիրխանյանը մասնակցել է Շահումյանի ինքնապաշտպանական մարտերին, իսկ երբ դեռ նույնիսկ ստեղծված չէր պաշտպանության նախարարությունը, Վահան Շիրխանյանը ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահն էր։
ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ
ԱԺ նախագահի խորհրդականներ են նշանակվել Հարկային տեսչության պետի նախկին առաջին տեղակալ, նաեւ հարկային ոստիկանության նախկին պետ Արթուր Պետրոսյանը եւ ԱԺ-ի հետ կապերի հարցերով նախկին նախարար Արսեն Քամալյանը։