Զինվորականների շրջանում բազմաթիվ են կատակախառն պատմությունները ՊՆ թիկունքի վարչության պետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանի (Կյաժ Մուրադ) վերաբերյալ։ Խոսում են, թե նա փոխգնդապետ բառը «ղ»-ով էր գրում։ Ասում են, թե տարրական կրթություն ունի, ընդ որում՝ 4-րդ դասարանն էլ չի ավարտել։ Բայց հոկտեմբերի 27-ի գիշերը եւ հետագա օրերին նրա անունը շրջանառության մեջ հայտնվեց որպես ՆԳ նախարարի թեկնածու։ Ինքը՝ Մուրադ Կիրակոսյանը, պնդում է, թե այդ մասին տեղյակ չէր։
Կարդացեք էջ 2։
6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈ՞Ւ ԵՆ
Կարդացեք նաև
«Առավոտին» հասած լուրերով, ստուգող եւ վերստուգող կազմակերպություններին վերաբերող վարչապետի առաջին քայլը, որը նա ցանկացել էր գաղտնի պահել, բայց նշել էր, թե դրա միջոցով արտադրողներին շունչ քաշելու հնարավորություն պիտի տրվի՝ ՆԳՆ 6-րդ վարչության վերակազմավորումն է։ Սակայն երբ այդ լուրը փորձեցինք ճշտել ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանի միջոցով, նա այսպես արձագանքեց. «Եթե վարչապետն այդ քայլը գաղտնի է պահում՝ ես որտեղի՞ց կարող եմ դա իմանալ։ Չունեմ նման տեղեկություններ»։
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Արդյունաբերության եւ առեւտրի երկու փոխնախարարն էլ «այլ աշխատանքի անցնելու» կապակցությամբ հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին։ Արմեն Պետրոսյանը նշանակվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հունաստանում, իսկ Վարդան Մկրտչյանը դարձել է ԱԺ պատգամավոր «Միասնություն» դաշինքից։ Լրագրողների հետ իր առաջին հանդիպման ժամանակ այս եւ մյուս կադրային հարցերին նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդհանրապես չանդրադարձավ, այլ խոսեց միայն անելիքների մասին։
Դրանց մասին կարդացեք 4-րդ էջում։
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԷՐ ՊՈՒՏԻՆԻՆ
«Առավոտին» հաջողվեց ճշտել, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին։ Հանդիպումները տեղի էին ունեցել ուրբաթ եւ շաբաթ օրերին։