Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

Դեկտեմբեր 07,1999 00:00
Aram Abrahamyan

Ես, ինչպես եւ ողջ հայ ժողովուրդը, կարծում եմ, որ այս իշխանության միակ թերությունն այն է, որ այդ իշխանությունը Լեւոնին ու Վանոյին առայժմ չի գնդակահարել: Դա, բնականաբար, միակ խոչընդոտն է Հայաստանի բուռն բարգավաճման ճանապարհին եւ ստվեր է գցում այն խոշոր նվաճումների վրա, որոնք ձեռք է բերել մեր երկիրը վերջին մեկուկես տարվա ընթացքում: Ամբողջ ազգիս նման ես վստահ եմ, որ բոլոր հանցագործները նախկին պաշտոնյաներն են, իսկ ներկա պաշտոնյաները Ձյունանուշիկի եւ Մայր Թերեզայի խառնուրդն են: Գուցե բացառությամբ Վահան Շիրխանյանի:

Ուստի սրտանց ողջունում եմ Ռոբերտ Քոչարյանի քայլը, որն իր խոսնակի միջոցով իր ցասումն ու վրդովմունքը հայտնեց Վանո Սիրադեղյանի դատավարության հետաձգման պատճառով՝ որակելով այն որպես «մարտահրավեր»: Վստահ եմ, որ նախագահի այս հստակ հրահանգից հետո անկախ դատարանը կաշխատի ստախանովյան տեմպերով, եւ շատ արագ կընդունի այն որոշումը, որը պետք է նախագահին եւ նրա կուսակցությանը, այսինքն՝ ժողովրդին:

Իհարկե, եթե ես արեւմտյան փտած ժողովրդավարության կողմնակիցը լինեի, կասեի, որ նախագահը իրավունք չունի մեկնաբանել դատավարության ընթացքը, միջամտել դատական իշխանության աշխատանքին եւ ճնշում գործադրել նրա վրա: Ես կասեի, որ մեզ մոտ պետք է գործի իշխանությունների տարանջատում՝ հակառակ դեպքում, ինչպես մեկ այլ առիթով իրավացիորեն նշեց ինքը՝ պրն Քոչարյանը, նախագահի նստավայրը կվերածվի Կենտկոմի:

Բայց այդ ամենը ինձ չի հետաքրքրում: Մեր երկրում պետք է գործի «ժողովրդի կամքը» եւ «հեղափոխական անհրաժեշտությունը»:

Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031