Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵ ԲԵՆԶԻՆԻ ՇԻՇԸ ՀԻՄԱ ԴՈՒ ՏԵՍ

Դեկտեմբեր 04,1999 00:00
Hrant Margaryan

«Դեռեւս «Դրոյի» գործով արյունը չչորացած, անպատեհ ազատված հանցագործներն իրենց բանակի դեմ բենզինի շշեր են պատրաստել, վառոդ ու պայթուցիկ»,- այսպես Հրանտ Մարգարյանին պատասխանեց ՊՆ փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը։

ԳԱՐԵԳԻՆ Ա-Ն ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Garegin A

Գարեգին Ա կաթողիկոսի մահվանից մի քանի օր առաջ Կարեն Դեմիրճյանն ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանի ուղեկցությամբ այցելել է Վեհափառին։ Խոսելու կարողությունից զրկված Գարեգին Ա-ն մագնիսական գրատախտակի վրա, խոսք ուղղելով Կարեն Դեմիրճյանին, գրել է. «Ձեր հայրենասիրությունը ապացուցել եք Ձեր հայրենաշինությամբ»։ Կարեն Դեմիրճյանի հուշերը Բրեժնեւի, Անդրոպովի, Ինդիրա Գանդիի եւ այլոց մասին կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում։

ՋԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

apaven

«Ապավեն» բեռնափոխադրման ձեռնարկության ղեկավար Արսեն Ղազարյանը հայտարարել է, թե բարեբախտություն էր, որ 93-ից սկսած Հայաստանը շրջափակման է ենթարկվել Թուրքիայի կողմից։ Այլապես Հայաստանը, ինչպես ասել է Ղազարյանը, չէր կարող դիմակայել թուրքական ընկերությունների էքսպանսիային։

OTE-Ն ԽԱՐԴԱԽԵԼ Է

sepakanashnorhum

Հունաստանի դատախազությունը մեղադրանք է հարուցել OTE ընկերության նկատմամբ այն հիմքով, որ այն խարդախություններ է թույլ տվել ռումինական «Ռոմթելեկոմ» հեռախոսային ընկերությունը սեփականաշնորհելիս։ Ըստ մեղադրանքի՝ դա արտահայտվել է 1998-ին տեղի ունեցած սեփականաշնորհման ժամանակ իրականացված խաբեությամբ, վերաբերում է «Ռոմթելեկոմի» 35%-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031