ԵԿՄ 4-րդ համագումարի ծրագրում նախատեսված էր նախագահի 20 րոպեանոց ելույթը։ Երբ դրա փոխարեն հայտարարվեց, թե Ալբերտ Բազեյանն ընթերցելու է Ռոբերտ Քոչարյանի ողջույնի ուղերձը, տեղից մեկը նետեց. «Ավելի լավ կլիներ՝ հրաժարականի տեքստը կարդայիր»։ Ավելի ուշ համագումարի պատվիրակները ծափահարեցին Սենիկ Պողոսյանին, երբ նա կոչ արեց. «Բանակը վարկաբեկելու գնով մի՛ կառչեք աթոռից։ Զուր եւ իզուր է, պրն նախագահ»։
Մանրամասները՝ 3-րդ էջում։
ՀԱՅՑ ԱԼՎԻՆԱՅԻ ԴԵՄ
Կարդացեք նաև
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, «Հայրենիք» դաշինքը գլխավոր դատախազությանն է փոխանցել որոշ փաստաթղթեր, որոնք վկայում են, թե 1998-ին ՆԳ եւ ԱԱ նախարարության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանն ապօրինաբար էր Հայաստանի քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթ տվել Ռոբերտ Քոչարյանին։
ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԻ ԻՆՔԸ՝ ԲՈՒԴՈՆ
Իրազեկ անձինք «Առավոտին» փոխանցեցին, թե 1998-ի հունվարին նախագահի անվտանգության վարչության պետ Ռոմեն Ղազարյանի (գեներալ Բուդո) մեքենայի վրա արձակված կրակոցների առնչությամբ առաջին փորձաքննության արդյունքներով չէր բացառվել, թե մեքենայի վրա իրոք կրակել են։ Եվ միայն կրկնակի փորձաքննությունից հետո, որին նախորդել էին պաշտոնատարների համապատասխան հայտարարությունները, հաստատված էր համարվել, թե ինքն է կրակել։ Իսկ այժմ անգամ տալիս են այդ կրակողի անունը, որն «Առավոտը» նպատակահարմար չի գտնում հրապարակել։