Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԱԺ-Ն

Դեկտեմբեր 03,1999 00:00
Vahe Gabrielyan

Վերջերս հաճախացել են այն խոսակցությունները, թե հնարավոր է, որ ՀՀ նախագահն առաջիկա ամիսներին լուծարի ԱԺ-ն եւ կլինեն արտահերթ ընտրություններ։ Անգամ նշվում են որոշակի ժամկետներ, եւ չեն բացառում նաեւ արտահերթ նախագահական ընտրություններ։ «Առավոտի» հարցին, թե արդյո՞ք այդպիսի հեռանկար կա, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Անգամ անցած տարի, երբ հասարակության զգալի մասը գտնում էր, որ այն ժամանակվա Ազգային ժողովը չէր արտացոլում հասարակության մեջ քաղաքական ուժերի իրական դասավորությունը, եւ կային ԱԺ-ն լուծարելու կոչեր, նախագահ Քոչարյանը չդիմեց այդ քայլին, համարելով, որ արտահերթ ընտրությունները երկրի քաղաքական կյանքում լավ նախադեպ չեն։

Այսօր, երբ կան համագործակցելու լավ հնարավորություններ, երբ Ազգային ժողովի մեծամասնությունը հայտարարում է, որ ՀՀ նախագահի քաղաքական հենարանն է եւ սատարում է կառավարությանը, նման խոսակցությունները միանգամայն անպատեհ են։

Կարելի է ենթադրել, որ նման լուրերը հատուկ են տարածվում. իրավիճակի կայունացումն ակնհայտորեն ոմանց սրտով չէ։ Մամուլին հետեւելը բավականաչափ հստակ պատկերացում է տալիս, թե ովքեր կցանկանային կրկին որեւէ ընտրության հնարավորություն ունենալ»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031