Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՉՈՔԵՑՆՈՒՄ Է» ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆՆԵՐԻ՞Ն

Դեկտեմբեր 03,1999 00:00
arsaradatutyun

Այգեգործական ընկերությունների որոշ պատասխանատուներ ըստ «Առավոտին» հասած տեղեկության՝ կանչվել էին արդարադատության նախարարություն։ Պահանջվել էին նրանց հաշվետվությունները։ Ոմանք անկեղծ «հրճվանք» էին ապրել այն գիտակցությունից, թե վերջ, իրենք դատավոր-փաստաբանների, ԶԱԳՍ-երի վարիչների նման անցնելու էին ԱՆ թեստային 100 միավորանոց սրի տակով։ Եվ նման բաներ։ Երեկ մենք կապվեցինք ԱՆ Կուսակցությունների, լրատվամիջոցների, հասարակական եւ այլ կազմակերպությունների գրանցման վարչության պետ Էդ. Մարգարյանի հետ ճշտելու համար, թե ԱՆ-ն որքանո՞վ է առնչվում այգեգործական ընկերությունների հետ։ Նա նախ տեղեկացրեց, որ գոյություն ունի 1999 թ. մարտի 19-ի կառավարության 169 որոշման կից «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով չնախատեսված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման» կարգ, որի 14-րդ հոդվածը սահմանել է. «Այգեգործական ընկերությունները կարող են իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ վերակազմակերպվել սպառողական կամ արտադրական կոոպերատիվի կամ ցանկացած ձեւի ընկերության»։ Եթե սպառողական է, ապա այն անցնելու է ԱՆ սրի տակով, մնացած դեպքերում… պետռեգիստրում։

ԲՈՅԿՈՏԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱ

ԱԺ նոր կանոնակարգը, որ քննարկվում է պետաիրավական հանձնաժողովում, հավանաբար, պատգամավորներին այս կամ այն խնդրի քննարկումը բոյկոտելու հնարավորություն կընձեռի։ Բայց սահմանվելու է, որ բոյկոտն անպայմանորեն պատգամավորի գրանցում է նախատեսում, որովհետեւ հակառակ դեպքում՝ մարդիկ առավոտից կարող են հայտարարել, թե այսօր քննարկվելիք բոլոր հարցերը բոյկոտում են ու գնալ իրենց գործին։

ԲՅՈՒՋԵՆ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԻՆ

byuje

Ըստ հավաստի աղբյուրների վկայության, գալիք տարվա բյուջեի նախագիծը միայն դեկտեմբերի 9-10-ին կդառնա կառավարության վերջնական քննարկման առարկա։ Եվ միայն դրանից հետո «Պետբյուջեի մասին» օրենքի նախագիծը կուղարկվի խորհրդարանի հաստատմանը։ Դա, ըստ երեւույթին, տեղի կունենա դեկտեմբերի երկրորդ տասնօրյակի սկզբին։

ԾՐԱԳԻՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ

dallaqyan

ԱԺ պատգամավորական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենց հանձնաժողովում քննարկվող ԱԺ նոր կանոնակարգը նախատեսելու է, որպեսզի կառավարության կողմից ԱԺ ներկայացվելիք ցանկացած ծրագիր քննարկման արժանանա։ – Դա հնարավորություն կտա, որպեսզի վարչապետը ներկայացված առաջարկությունների արդյունքում փոփոխություններ կատարի ծրագրում,- ասաց Վիկտոր Դալլաքյանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031