Նախկին իշխանավորներին հոկտեմբերի 27-ից հետո բազմիցս մեղադրեցին ռեւանշիզմի փորձերի մեջ։ Պատճառներից մեկն էլ Վահագն Խաչատրյանի բավական ակտիվ դերակատարությունն էր հոկտեմբերի 27-ից հետո ծավալված իրադարձություններում։ «Առավոտը» փորձեց պարզել նրա վերաբերմունքն այդ մեղադրանքի նկատմամբ. «Եթե իշխանության վերադառնալու փորձերի համար Հելմուտ Քոլին ռեւանշիստ են համարում, մենք էլ մեզ կարող ենք ռեւանշիստ համարել։ Բայց այսօրվա կատարվածի ենթատեքստում մեզ ռեւանշիստ որակելը պարզապես որոշ մարդկանց, քաղաքական ուժերի հիվանդագին երեւակայության արդյունքն է»։
Վահագն Խաչատրյանի հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։
ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ՞Ն
Կարդացեք նաև
Պրոֆեսոր Էլդա Գրինը, որ հոգեբանական փորձաքննություն էր անցկացրել Նաիրի Հունանյանի խմբի հետ, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պատմել է. Նաիրի Հունանյանն ասել է, թե իրենք հոկտեմբերի 27-ին սպասում էին, որ Սամվել Բաբայանը պիտի Ղարաբաղից գա։ Եվ երբ նրան հարցրել էին, թե ինչպես պիտի գար, պատասխանել էին՝ ուղղաթիռով։ Սակայն Էլդա Գրինը նշել է, թե քննիչները պիտի պարզեն՝ իրոք այդպե՞ս է, թե՞ շեղում են նախաքննությունը։
Ի՞ՆՉ ԷՐ ԱԿՆԱՐԿՈՒՄ
Վարչապետ Արամ Սարգսյանի կառավարության ծրագրի նախաբանում ասվում է. «Ահաբեկչությունը որպես իրողություն չտեսնելը, այդ վտանգը թերագնահատելը, շարքային քրեական հանցագործություն համարելը կարող է մեծ վնասներ հասցնել Հայաստանի ազգային անվտանգությանը»։
Կարդացեք էջ 2։
ՕՂԻ՝ ՋՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Եթե մինչեւ վերջերս երիկամի քարը հեռացնելու նպատակով հիվանդի մարմինը ջրի մեջ էին ընկղմում, ապա այժմ, ֆրանսահայ բժիշկ եւ բարերար Ժ. Սարգսյանի՝ տարածքային քարափշրման գործիքը Երեւանի Միքայելյան հիվանդանոցին նվիրելուց հետո, դրա կարիքը չկա։ Պարզապես սարքավորումն ունի համապատասխան բաժին, որում ջուր է լցված, եւ հիվանդը բոլորովին չոր է դուրս գալիս վիրահատությունից։ «Եթե այս սարքը քյավառցիներին տային, նրանք ջրի փոխարեն օղի կլցնեին»,- այս առիթով կատակեց Հ. Թամազյանը։
Սարքի մասին ավելի մանրամասն՝ 4-րդ էջում։