Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Դեկտեմբեր 02,1999 00:00
hovik abrahamyan

Երեւան է վերադարձել Անդրանիկ Մանուկյանին Մոսկվա ուղեկցած մարդկանց խումբը, որը գլխավորել է Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ վերջինս ու Անդրանիկ Մանուկյանը «մի հարյուր տարվա ընկերներ են»։ Պրն Աբրահամյանը տեղեկացրեց, որ Անդրանիկ Մանուկյանն արդեն գտնվում է Ֆեոդորովի ակնաբուժական հիվանդանոցում եւ այնտեղ կմնա 10 օրից մինչեւ երկու շաբաթ։ Վերջնական ապաքինում ենք ցանկանում։

ՎԱՏ ԼՈՒՐ

Vahan Hovhannisyan

Կոռուպցիայի դեմ պայքարի խնդրի վերաբերյալ Ազգային ժողովում կազմակերպած լսումների ժամանակ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը տեսակետ հայտնեց, թե ամենակոռումպացված կառույցներն են իրավապահ մարմինները, հարկային, մաքսային ծառայությունները եւ զինվորական ծառայության համակարգը։ ՆԳ նախարարի խորհրդական Միքայել Գրիգորյանը պրն Հովհաննիսյանին կոչ արեց միարժեքորեն չսահմանել գերապատվությունները, որովհետեւ պակաս կոռումպացված չեն գործադիր իշխանության բարձրագույն մարմինները, որոնց տրված է վարկային ծրագրերը տնօրինելու լիազորություն։ Ամփոփելով այս երկու պաշտոնյաների դատողությունները, կարելի է եզրակացնել՝ ում ձեռքից ինչ գալիս է, գռփում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել