Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳՐԵԼ ԷԻՆ ՍՊԱՆԵԼ ՆԱԵՎ ԼՂՀ ՆԳ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Դեկտեմբեր 02,1999 00:00
artur agabekyan

ԼՂՀ ՆԳ նախկին նախարար Արթուր Աղաբեկյանն «Ազատություն» ռ/կ-ին պատմել է, որ երբ 3-4 քիլերներ էին ձերբակալվել (նրանց հետ՝ նաեւ Շմայսը), որոնց կասկածում էին Երեւանում մի շարք գործիչների սպանությունները ծրագրելու մեջ, նրանց մոտ հայտնաբերել էին նաեւ իր տան հատակագիծը։ Եվ ինքն էլ էր նախապես ահազանգ ստացել, որ մոտ ժամանակներս իրեն խփելու են, տրվել էր անգամ մարդասպանների անունները եւ հետո էր պարզվել, թե դրանք այդ նույն ձերբակալվածներն էին։ Արթուր Աղաբեկյանը ենթադրել է, որ սպանության այս ծրագիրն առնչվում էր շուրջ մեկ ամիս ԼՂՀ ՆԳ նախարար իր աշխատելու հետ։ ԻՐ

ՀԱՍՏԱՏԱԾ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ՉԻ՞ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՎՃԱՐԵԼ

hosanq

Էներգետիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն «Առավոտին» փոխանցեց այս տեղեկությունը, թե էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանը 600 հազար դրամի պարտք ունի էներգահամակարգին լույսի եւ ջեռուցման համար։

ՀԱԿՈԲԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ekm

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Մալաթիա-Սեբաստիայից պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը (Զուլում Հակոբ) ասաց. «Բնական է, պետք է տարաձայնություններ լինեն հանրապետության նախագահի եւ ԵԿՄ-ի միջեւ»։ Ինչո՞ւ հարցին էլ պատասխանեց. «Որովհետեւ կատարված դեպքերը ուղղված էին Երկրապահի նախագահի դեմ»։

ՔԱՀԱՆԱՆԵՐԸ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՀՌՉԱԿՎԵՑԻՆ

ejmiaci

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական եկեղեցու երկու քահանաներ՝ Տ. Հակոբ քհն. Պետրոսյանը եւ Տ. Գրիգոր քհն. Ավետիսյանը դեկտեմբերի 1-ից կարգալույծ են հռչակված: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դրվանից, հայրապետական վճիռը կայացվել է նկատի առնելով, որ վերոհիշյալ երկու քահանաները լքել են իրենց վստահված հոտը եւ, հակառակ եղած հորդորների ու թելադրանքների, շարունակում են իրենց բողոքի ցույցը` դրսեւորելով անհնազանդության ոգի եւ հայ հոգեւորականին անհարիր վարք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել