Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՐ ԵՆ՝ ԿՄԹՆԵՆ, ԱՆՑ ԿԿԵՆԱՆ

Դեկտեմբեր 01,1999 00:00
miav

Դեկտեմբերի 1-ը ՍՊԻԴ-ի դեմ պայքարի միջազգային օր է հայտարարված։ Սովորաբար այս օրը տարբեր լսարաններում դասախոսություններ են կարդացվում, ֆիլմեր են ցուցադրվում, պատմվում է աֆրիկյան որեւէ պետության մասին, որի բնակչությունը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատությամբ զգալիորեն նվազել է՝ իհարկե ՍՊԻԴ-ի պատճառով։ Այս օրը անպայման հիշեցումներ կլինեն, որ նման մահացու հիվանդության, 20-րդ դարի ժանտախտի դեմ պայքարել (ընդ որում, նաեւ քարոզչություն իրականացնել) անհրաժեշտ է, ոչ միայն մեկ տարվա մեկ օրը, այլ ամբողջ տարին։ Եվ այդպես՝ մեկ էլ հաջորդ տարվա դեկտեմբերի 1-ին։ Իհարկե, մենք այս տարի «տվեցինք» ու գերազանցեցինք ինքներս մեզ. այնպիսի մի դեղ ենք հորինել, որ ՍՊԻԴ-ն էլ «ո՞ւմ շունն է»։ Այսինքն, մինչեւ՝ աշխարհը ծանրումեծ ֆիլմեր է նկարում, վիճակագրություն գրում, մենք «եզը կոտոշից ենք բռնում»։ Ճիշտ է, այդ նույն աշխարհը նրբանկատորեն չի նկատում մեր դարակազմիկ նվաճումը եւ շարունակում է ՍՊԻԴ-ի դեմ պայքարի իր կոչերը։ Ինչպես կլինի այս օրը, ինչպես կլինի մյուս տարի դեկտեմբերի 1-ին, եթե ՍՊԻԴ-ն իր ողջ հզորությամբ չմոլեգնի, նաեւ հետագա բոլոր դեկտեմբերների մեկերին։

ԴԻՏՄԱՄԲ ՉԵՍ ՀՆԱՐԻ

Artashes Gexamyan

ԱԺ-ի ճեպազրույցների ընթացքում «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը մի փայլուն հայտնագործություն էր արել, որը, ցավոք, մեջբերել էր օրաթերթերից միայն մեկը։ Շտկելու համար այս ցավալի վրիպումը, մեջբերում ենք բանականության այս մարգարիտը։ Պրն Գեղամյանն ասել էր, որ Հայաստանը դեռեւս չունի ազգային անվտանգության, հոգեւոր վերածննդի եւ պարենային հայեցակարգեր, որոնք էլ հանգեցրին հոկտեմբերի 27-ի դեպքերին։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031