Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Դեկտեմբեր 01,1999 00:00
armen khachatryan

Հայտնի է, որ ՀԺԿ-ն ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանից պահանջել էր հանձնել իր գերմանական BMW-ն եւ դրա փոխարեն ձեռք բերել տեղական արտադրության մի զրահապատ մեքենա։ Հայրենի խորհրդարանին իր կուսակցության առջեւ սեւերես չանելու համար կառավարությունը որոշել է զրահապատ ԵրԱԶ-ների արտադրություն սկսել։ Իսկ եթե լուրջ՝ այս առիթով նշենք, թե այնքան էլ լավ չէ, որ Արմեն Խաչատրյանն ԱԺ նիստում անմիջապես չանդրադարձավ մեքենայի վերաբերյալ պատգամավորի հարցին եւ պոստֆակտում պարզաբանումներ տվեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով, որն էլ գրեթե ոչնչից այսքան մեծ աղմուկի պատճառ դարձավ։

ՎԱՏ ԼՈՒՐ

Tatul Manaseryan

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ Թաթուլ Մանասերյանի՝ Ռեդլանդսի համալսարանի պրոֆեսոր ներկայանալը, թերեւս, որոշ մարդկանց նյարդերը շատ էր սղոցել։ Եվ նրանք «Առավոտին» փոխանցեցին նույն համալսարանի մենեջմենտի եւ բիզնեսի բաժանմունքի պրոֆեսոր Ջեյմս Փիքի՝ էլեկտրոնային փոստով ուղարկված պարզաբանման պատճենը. «Թաթուլ Մանասերյանը 1993-1997-ին սովորել է Ռեդլանդսի համալսարանի մենեջմենտի եւ բիզնեսի բաժանմունքում։ Նա աշխատում էր կես դրույքով եւ բաժանմունքում օգնական էր։ Նա գիտական աստիճան ունի՝ տրված Երեւանի համալսարանից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031