Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ 48 ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԱՅԼ 4

Դեկտեմբեր 01,1999 00:00
Suren abrahamyan

«Առավոտը» ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին խնդրեց մեկնաբանել մամուլում հրապարակված այն լուրերը, թե հրաժարական ներկայացնելուց հետո, մինչեւ կառավարության ձեւավորումը՝ 100-ից ավելի հրամաններ է ստորագրել, որոնց մոտ կեսը կադրային տարբեր նշանակումների են վերաբերել։ «Նշանակումներ եղել են, բայց ոչ այդ քանակի։ Այդ թիվն անհեթեթ է,- պատասխանեց պրն Աբրահամյանը։- Ընդամենը մի քանի նշանակումներից յուրաքանչյուրն իր տրամաբանությունն ունի եւ բացատրությունը։ Եվ նման լուրեր տարածելն ինձ վարկաբեկելու անհաջող փորձերի շարունակությունն է»։

ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԷԼ Է ՎԱՐՔԸ ՏԱՐԲԵՐ ԼԻՆՈՒՄ

nrnak

1990-ին, երբ նռնակը ձեռքին զինվորական հագուստով մարդը մտել էր խորհրդարանի դահլիճ, պատգամավորները մեկեն ոտքի էին կանգնել, այլ ոչ թե պառկել։

Կարդացեք էջ 3։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԻ ՄԵՋ ՉԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ

Vahe Gabrielyan

«Անհեթեթություն է,«- այսպես պատասխանեց նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն «Առավոտի» այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ Ռոբերտ Քոչարյանի եւ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի նոյեմբերի 30-ի հանդիպման ընթացքում որոշվել է քրեական գործ հարուցել բանակի որոշ հրամանատարների դեմ՝ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ մեղադրանքով։

ԵԹԵ ՈՉ ԲՅՈՒՋԵԻՑ, ԱՊԱ ՈՐՏԵՂԻ՞Ց

armen khachatryan

«Առավոտին» հասած լուրերով, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը ՀԺԿ-ականներին բացատրել է, թե այլեւս չի կարող վերադարձնել իր զրահապատ BMW-ն, բայց խոստացել է, որ դրա արժեքի վճարման խնդիրները կլուծի ոչ բյուջետային միջոցների հաշվին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031