Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐՆ ԻՍԿԱՊԵՍ ՀՐԱՏԱՊ Է

Նոյեմբեր 30,1999 00:00
levon toqmajyan

Բաց նամակ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին

Սիրելի Լեւոն: Նախ թույլ տուր քեզ սրտանց շնորհավորել քո փայլուն մտահղացման համար՝ Վարդան Մամիկոնյանի եւ Նոյ նահապետի արձանները կառուցել ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Լավ բան ես մտածել, կարեւորը՝ ճիշտ ժամանակին: Այսօր ավելի, քան երբեք, մեծ է հայ ժողովրդի ձգտումը դեպի այն բարին եւ գեղեցիկը, որը պետք է զարդարի մեր իշխանավորների նստավայրերը՝ էլ ավելի ընդգծելով նրանց բարի եւ գեղեցիկ գործերը: Քանի որ Հայաստանի բնակչության սոցիալական վիճակն օրըստօրե բարելավվում է, իսկ Ղարաբաղյան հիմնահացն արդեն, կարելի է ասել, լուծված է ստամբուլյան հաղթանակով, ժամանակն է մտածել հավերժ, 3-տոննայանոց արժեքների մասին: Բայց, Լեւոն ջան, քանի այդ արժեքները առայժմ վերջնականապես պատրաստ չեն, ուզում եմ իմ խորհուրդներով դրանք դարձնել ավելի բարի, ավելի գեղեցիկ եւ, որ էական է՝ ավելի պետականանպաստ: Նոյ նահապետին առաջարկում եմ քանդակել Արտաշես Գեղամյանի կերպարանքով, քանի որ նա է Հայաստանում Աստվածաշնչի լավագույն մասնագետը: Նոյի աջ ձեռքում կարելի է պատկերել մի հսկայական սուր, որից ծորալու է նախորդ հանցավոր ռեժիմի պիղծ արյունը: Ձախ ձեռքում Նոյը հերոսաբար խեղդելու է բազմագլուխ հիդրային, որը մարմնավորում է նույն ռեժիմի ներկայացուցիչներին, ռեւանշիստներին, քաղաքական թափոններին՝ մի խոսքով, բոլոր նրանց, ովքեր խանգարում են մեր ուրախ եւ երջանիկ կյանքին: Վարդան Մամիկոնյանին առաջարկում եմ պատկերել ՀՅԴ հատուկ ծառայության /Ապահովական խորհրդի/ ղեկավար Հրանտ Մարգարյանի տեսքով: Աջ ձեռքով նա բարձրացնելու է «Մոլոտովի կոկտեյլով» շիշը, իսկ ոտքը տիրաբար դնելու է բոլոր ներքին թշնամիների եւ դավաճանների դիակներին: Նախագահի այդ երկու հենարանների միջեւ առաջարկում եմ կառուցել Հաղթանակի կամար՝ ի նշանավորումն Ստամբուլի գագաթաժողովում տարած փայլուն դիվանագիտական հաղթանակի:

Բարեկամական ողջույններով՝

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930