Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Նոյեմբեր 30,1999 00:00
aravot

Արդեն երկրորդ անգամ է, որ պաշտոնական «ագիտպրոպը» ենթադրություններ է անում, թե «Առավոտում» տպագրվող նյութերը ստորագրվում են կեղծանուններով։ Այս անգամ կասկածներն ընկան «Գայանե Բաղդասարյան» ստորագրության վրա։ Հաճույքով ներկայացնում ենք մեր հեղինակին։ Գայանեն 42 տարեկան է, ավարտել է համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, ներկայումս աշխատում է Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում որպես լաբորատորիայի վարիչ։ 92 թվականից թղթակցում է «Գոլոս Արմենիի» եւ «Առավոտ» թերթերին։

ՎԱՏ ԼՈՒՐ

Vazgen sargsyan

Հանրահայտ է Վազգեն Սարգսյանի այն խոստովանությունը, թե Վանոն իր ընկերն է։ Այսօր, վերջինիս նամակում այս տողի առնչությամբ՝ «Քանի մարդ է մնացել մեզ պաշտպանող», մի ընկերոջը մյուսից պաշտպանելու գործին է լծվել «Իրավունքը» («Վանոն փորձում է ինքն իրեն նույնացնել Վազգեն Սարգսյանի հետ»)։ Իսկ «ԻՄ» դաշինքը Վազգեն Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի փոխհարաբերությունների վատացման պատճառ էր դարձել։ Մյուս «պաշտպանողը» Վահան Հովհաննիսյանն է («Նրա հիշատակի վրա ստվեր են գցելու»)։ Իսկ «31»-ի գործով մեղադրական եզրակացության մեջ Վազգեն Սարգսյանին սպանելու ծրագրի մասին էր հիշատակված։ Եվ վերջապես, վերջին «պաշտպանողը» «Օրակարգ» ծրագիրն է, որի վարողի նկատմամբ Վազգեն Սարգսյանը, մեղմ ասած, բարեհաճ վերաբերմունք չուներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930