Հոգեբան Էլդա Գրինը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման, հոգեբանական փորձաքննություն է անցկացնում ահաբեկիչ խմբի հետ։ Նրա տպավորությամբ, Նաիրի Հունանյանն այն կարծիքին է, թե ինքը կարող էր փոխարինել Վազգեն Սարգսյանին։ Ի դեպ, Էլդա Գրինի հաղորդմամբ, ահաբեկիչ խումբն ԱԺ մտնելուց առաջ կես շիշ օղի է խմել, իսկ Էդվարդ Գրիգորյանը չի խմել ընդհանրապես։ Էլդա Գրինը, բացի այս 5-ից, եւս 3 ձերբակալվածների հոգեբանական փորձաքննություն պիտի անցկացնի՝ այդ թվում եւ Մուշեղ Մովսիսյանի հետ։
ՀԿԿ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ԿԸՆՏՐՎԻ ՕՐԵՐՍ
Հայկոմկուսի լրատվության պատասխանատու Ռոբերտ Ահարոնյանը հայտնեց, որ Սերգեյ Բադալյանի յոթից հետո տեղի կունենա ՀԿԿ Կենտկոմի պլենում, որը կընտրի կուսակցության նոր ղեկավար։ Թեկնածուները մի քանիսն են՝ Լեոնիդ Հակոբյան, Հրանտ Ոսկանյան, Վլադիմիր Դարբինյան։ Ի դեպ, վերջինս էլ հիմա իրականացնում է կուսակցության առաջնորդի պարտականությունները։ Իսկ ՀԿԿ համամասնական ցուցակի հաջորդ համարը Գեղարքունիքի փոխմարզպետ Խորեն Սարգսյանն է։ Եթե նա հրաժարվի, ապա ԱԺ պատգամավոր կդառնա Հայաստանի կոմերիտմիության առաջին քարտուղար Սանատրուկ Սահակյանը։
Կարդացեք նաև
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ԴԱՍԱԽՈՍԸ
ԵՊՀ-ն չցանկացավ, որ իր ամենափայլուն դասախոսներից մեկին՝ Լեւոն Ներսիսյանին, մարդիկ վերջին հրաժեշտը տան համալսարանում։ Պատճառաբանությունն այն էր, թե այստեղ թաղումներ չեն արվել, չնայած հակառակի մասին դասախոսների բազմաթիվ վկայություններին։ Ինչեւէ, Լեւոն Հրաչյայի Ներսիսյանին վերջին հրաժեշտը կարող եք տալ այսօր՝ Կինոյի տանը։