Ամերիկյան մի հեռուստաընկերության կողմից ամբողջ աշխարհին իր ամանորյա 3-4 րոպեանոց հաղորդմամբ ներկայանալու հրավեր է ստացել նաեւ Երեւանի լավագույն հեռուստաընկերություններից «Ա1+»-ը (իրենց ընտրությամբ եւ գնահատմամբ)։ Ամերիկյան հեռուստաընկերությունը ցանկացել է այդ ծրագրում տեսնել «Բերդ» պարի կատարումը։ Մեր պարային խմբերի (նաեւ՝ մասնավոր) բեմադրությունների ցանկերում ոչ մի տեղ, բացի Պարի պետական անսամբլի ցանկից, չի եղել «Բերդը»։ Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանը՝ դիմելով կազմակերպիչներին, խնդրել է իր պարողներից յուրաքանչյուրին գոնե 2000-ական դրամ տալ, որպեսզի ինքը կարողանա կոլեկտիվից պահանջել այս ցրտին Ամբերդում (այնտեղ է նկարահանվելու) պարել։ Պահանջված ընդհանուր գումարը կազմել է 350-400 ԱՄՆ դոլար։
«Ա1+» հեռուստաընկերությունը հրաժարվել է՝ ասելով, որ իրենք միայն տրանսպորտով կարող են ապահովել, այդքան գումար չունեն, կարող են տալ ընդամենը 150 ԱՄՆ դոլար։ Սակայն մշակույթի նախարարության համապատասխան վարչությունը հրահանգել է Սուրեն Չանչուրյանին՝ ենթարկվել հրամանին։ Այլեւս հարց չկա՝ նրանք կգնան ու կպարեն՝ առանց որեւէ կոպեկի։ Բայց, ի տարբերություն վարչության կոշտ ու կոպիտ վերաբերմունքի, «Ա1+»-ը որոշել է այդ 150 դոլարը տալ պարի պետական անսամբլին։ Չէ՞ որ, ի վերջո, «Բերդ» պարն այսօր ունենք միայն այդ անսամբլի շնորհիվ։
ԱՄՆ-Ն 20 ՄԼՆ-ՈՎ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն ավելացրել է հաջորդ տարվա համար Հայաստանին հատկացվելիք օգնությունը։ Այն կազմելու է 102,7 մլն ԱՄՆ դոլար, որից 15 մլն-ը նախատեսվում է աղետի գոտու համար։
Սեփ. լր.