Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Նոյեմբեր 27,1999 00:00
militonyan

Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության նախկին պետ Էդվարդ Միլիտոնյանն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ իրեն աշխատանքի համարժեք առաջարկներ են արվել։ Թղթակցի փորձերին ի պատասխան՝ պարզելու, թե խոսքը լեզվի տեսչությա՞ն, թե՞ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մասին է, պրն Միլիտոնյանն ասել է. «Այս երկու օրը կիմանաք։ Ես այն մարդն եմ, որ ձուկը ջրում բազար չի անում»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Aleqsandr Agamalyan

Երեկ տեղի ունեցավ ԳիԱրՔՄի-ի խորհրդի նիստը, որի մի գնահատականն «Առավոտին» փոխանցեց խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը. «ԳիԱրՔՄի-ն իր վրդովմունքն ու զայրույթն է արտահայտում ՌԴ դեսպանատան բակում կատարված միջադեպի առնչությամբ։ Ցավալի է, որ Հայաստանում գոյություն ունեն այդպիսի ստոր ու ճիզվիտական ուժեր, որոնք երկրում ստեղծված առանց այն էլ ծանր իրավիճակն առավել ապակայունացնում եւ Ռուսաստանի ու Հայաստանի դարավոր բարեկամությանը հարված են հասցնում։ Հուսով ենք, որ սա իրականացնողներն ազգությամբ հայ չեն։ Իսկ եթե անգամ հայ են՝ այս պահից դժվար թե կարողանան հայ կոչվել։ Համոզված ենք, որ ՀՀ եւ ՌԴ ռազմավարական դաշինքը քայքայել փորձողները Հայաստանում երբեք հաջողություն չեն ունենա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930