ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը մամուլում հայտարարել էր, թե հոկտեմբերի 27-ին կարող էր Վահագն Խաչատրյանին պարզապես դուրս շպրտել ԱԺ-ի շենքից։ «Նրան ուղղակի եւս 100 գրամ չէր հերիքել այդ «խիզախ» քայլի համար,- ասաց Վահագն Խաչատրյանը։- Չի հերիքել հավանաբար նաեւ անկեղծությունը՝ իր այդ քայլն իրագործելու համար դիմել իր երբեմնի կուսակից Նաիրի Հունանյանի օգնությանը»։ Վահագն Խաչատրյանի հարցազրույցը՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Բժշկական փորձաքննության արդյունքներով՝ սրտի իշեմիկ հիվանդությունից վախճանված Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանի ավագ որդին սովորում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Եվ «Գրանդ Տոբակո» ընկերությունն այժմ խոստացել է մինչեւ նրա ուսումնառության ավարտը տարեկան 2500 դոլար տրամադրել։
Կարդացեք նաև
ՀԺԿ-Ն ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ Է
Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀԺԿ քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են նաեւ ՀԺԿ վարչության քարտուղար, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի զրահապատ BMW-ի շուրջ ծայր առած խոսակցությունները։ Արմեն Խաչատրյանին առաջարկվել է հրաժարվել այդ մեքենայից, փոխարենը գնել ռուսական արտադրության զրահապատ մեքենա եւ միջոցները վերադարձնել պետությանը։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արտադրական ենթակառուցվածքների նախարար Վահան Շիրխանյանն «Առավոտին» փոխանցեց Վազգեն Սարգսյանի կառավարության 4-5 ամսում արձանագրած արդյունքները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երշիկեղենի արտադրությունն ավելացել է 2,4, պահածոներինը՝ 9,5, խաղողինը՝ 2, տրիկոտաժինը՝ 2,3 անգամ, իսկ ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց գանձումները կազմել են 90 տոկոս՝ նախորդ տարվա 61 տոկոսի փոխարեն։