Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվ թող միշտ լինեմ ես

Նոյեմբեր 26,1999 00:00
silva kaputikyan

Ինչպես համարյա բոլոր համագումարներին, երեկ էլ սոցիալիստամետ կազմակերպությունների «Արդարություն» դաշինքի հիմնադիր ժողովին նստած էր մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը։ Նա նստել էր նաեւ ԱԺՄ-ի համագումարին, սոցիալիստական ուժերի համագումարին, դեմկուսի եւ այլ կուսակցությունների համագումարներին։ Հայաստանի աշխատավորական կոմկուսի, դեմկուսի, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության եւ Հայաստանի կոմունիստների միության «Արդարություն» դաշինքը կազմավորվել է սոցիալիստական ժողովրդական խորհրդարան ձեւավորելու նպատակով։ Վերոնշյալ ալտերնատիվ խորհրդարանը պատրաստվում է գործող Ազգային ժողովին ներկայացնել օրենքների այլընտրանքային տարբերակներ, եթե ԱԺ ղեկավարությունը համաձայնի նման համագործակցության։

Քաղաքագետ Հակոբ Հակոբյանը մղձավանջային վերջին 10 տարիները համարեց Համաշխարհային բանկի, Միջազգային արժութային հիմնադրամի, Արեւմուտքի պարտադրած քաղաքականությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Մղձավանջի դեմ պայքարելու համար նա առաջարկեց մեր միջից արմատախիլ անել հհշական մենթալիտետը։ Այն, որ Բաքու-Ջեյհան գազամուղը շրջանցել է Հայաստանը, որակվեց իբրեւ բարեբախտություն։ Սոցիալիստական կողմնորոշում ունեցող ուժերը համոզված են՝ քանի դեռ «ամենուրեք իշխում է քաղցը, ցուրտը, անհավասարությունը, բազմաչարչար հային չի կարելի թողնել մեն-մենակ այն քաղաքական ուժերի հետ, որոնք նրա անունով երդվում են, բայց սնանկացնում են ժողովրդին»։

Սոցիալիստական ժամանակաշրջան տեսած ներկաների անցյալի հուշերը մարդկայնորեն հասկանալի էին. նրանք իրենց թոշակները պահ էին տվել բանկերին, որոնք պայթեցին, իսկ այդ «բանկերի թալանչիներն» այժմ պետական համակարգում են աշխատում։ Ու աշխարհի այս նոր բաժանման, «գլոբալիզացիայի ու ինտեգրումների» այս ժամանակաշրջանում սոցիալիստամետ ուժերի համախմբումով հայ ժողովրդի փրկությունը կապելը պատկառելի տարիքի ու վաստակի տեր մարդկանց կողմից բավական նաիվ էր հնչում։

Այս թեմայի վրա հատկապես ծանրացել ու արխայիկ ցանկություններ էր արտահայտում Հայաստանի աշխատավորական կոմկուսի անդամ Խաչիկ Մելոյանը՝ պնդելով, թե իրենք դաշինքին անդամակցել են մեկ նպատակով՝ վերականգնել իշխանական համակարգի խորհրդային ձեւը։ «Եթե այս ամենը չլինի, մենք երկրորդ (ալտերնատիվ) խորհրդարանի վրա ժամանակ չենք կորցնի»։ Ազգային ժողովի կոմկուսի ֆրակցիան հռետորը համարեց սոցիալիստական գաղափարներից հեռացած եւ որպես ասվածի ապացույց բացականչեց. «ԱԺ-ի կոմկուսի ֆրակցիայում ոչ մի բանվոր ու գյուղացի չկա»։ Մետրոպոլիտենի գնացքավար Վարդան Երանյանի համար մինչ օրս անհասկանալի էր, թե ինչու է հանվել Բանվորի արձանը. «Ի՞նչ էր արել բանվորը մեզ»,- տխուր հառաչում էր նա։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հիմնավորելով մարդկանց կարոտախտը անցյալի նկատմամբ, հիշելով, որ մարդն այլեւս ամենաթանկ կապիտալը չէ, չթաքցրեց, որ «Այո՛, մենք նախապատրաստվում ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, դրանք կլինեն առաջիկա 6 ամսում, մեկ տարում, թե երեք տարի անց»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930