«Առավոտը» «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանից տեղեկացավ, որ ճիշտ է, այս տարվա մարտին Նաիրի Հունանյանի հետ շուրջ երկժամանոց տարբեր թեմաներով զրույցի ընթացքում ինքը նաեւ տեղեկացել էր Վազգեն Սարգսյանին վերացնելու վերաբերյալ նրա մտադրությունների մասին (եւ դրանք լուրջ չէր ընդունել), բայց առնչություններն այդքանով էլ սահմանափակվել էին։ Իսկ հոկտեմբերին ամբողջ ամսվա ընթացքում Շանթ Հարությունյանն ընդհանրապես Երեւանում չէր. հերթական անգամ մեկնել էր Կապան։
ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ՉԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ
Երեկ Վերաքննիչ դատարանը պիտի շարունակեր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով տուժողների հարցաքննությունը։ Սակայն ո՛չ Նորիկ Այվազյանը, ո՛չ էլ նրա որդին՝ Վարդան Այվազյանը, երեկ չէին ներկայացել դատաքննությանը, եւ այն հետաձգվեց մինչեւ երկուշաբթի։
Կարդացեք նաև
ԶՈՐՔԸ՝ ԴԵՌ ՈՉ, ԻՆՔՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Ականատեսների վկայությամբ, Երեւանում է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը։
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ըստ ՀՀԿ-ից ստացած տեղեկությունների, «Միասնություն» դաշինքից թաղապետ, գյուղապետ եւ համայնքապետ է ընտրվել 170 թեկնածու։ Եվս 200 մարդ ընտրվել է «Միասնության» օժանդակությամբ։ Նրանք, սակայն, դաշինքին մաս կազմող կուսակցությունների անդամներ չեն։ Ավագանու անդամ է ընտրվել «Միասնություն» դաշինքի մոտ 240 ներկայացուցիչ եւ եւս 250-ը այդ մակարդակի ընտրություններում հաջողության է հասել «Միասնության» պաշտպանությամբ։