Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՑԵ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵ՞Ր ՀՐԱՎԻՐՎԵՆ

Նոյեմբեր 25,1999 00:00
paytyan

Մենք ժամանակի մի նոր բաժանում էլ սովորեցինք՝ «Հոկտեմբերի 27-ից առաջ եւ հետո»։ Շուտով այդ «հետո»-ի քառասուն օրը կլրանա, իսկ, ըստ ավանդության, վախճանվածի հոգին մինչեւ քառասուն օրը մնում է երկրում՝ իր շիրմի շրջապատում, իր մտերիմների հետ։ Նրանց մտերիմները մի ամբողջ ազգ է, մենք բոլորս ենք, որ պատասխան պիտի տանք՝ «Ինչո՞ւ այդպես եղավ, եւ գտա՞նք իսկական մեղավորներին, կարողացա՞նք մեզանից հեռացնել այդ չարիքը, թե՝ շարունակվում է՝ այսօրվա քաղաքական իրավիճակի լարվածությամբ, իրարամերժ վարկածների, կասկածների, տեղի-անտեղի մեղադրանքների շռայլումով»։ Գուցե կարիք կա միջազգային ատյանների՞ն դիմել՝ նրանց հետախուզական հարուստ փորձի՞ն հենվել։ Կամ էլ ինչո՞ւ չհրավիրել Եվրախորհրդի փորձագետների, համատեղել ջանքերը։ Մի՞թե ձեռնտու է, որ, այսպես ասած, ազգովին քննիչներ ենք դարձել, երբ այդ գործով զբաղվողները պիտի ակտիվացնեն իրենց գործունեությունը։

Հետաքննության գաղտնիության դեմ ոչինչ չունեմ, սակայն, համոզված եմ, միջազգային փորձագետների հրավիրումն ամենեւին էլ ստվեր չի գցելու մեր իրավապահների գործի վրա, կարեւորը արդյունքն է, կարեւորը ոճրագործության զոհ գնացած մարդկանց հոգիներին պատասխան ունենալն է, առավել՝ ժողովրդին ապակողմնորոշումից հանելը։ Միայն այս ճանապարհով մենք կկարողանանք հաղթահարել չարագույժ կասկածի այսօրվա մթնոլորտը, որը նորից պարարտ հող է դարձել՝ մեր երկիրը դեպի անկայունություն տանելու համար։

ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ

Հեռուստալրագրող

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԻԽԱՅԻԼ ԿՈՏՈՎԻՆ

aram sargsyan

Նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանն ընդունեց ԱՊՀ մասնակից երկրների միջխորհրդարանական վեհաժողովի /ՄԽՎ/ խորհրդի պատվիրակությանը՝ վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովի գլխավորությամբ: Զրույցն ընթացել է կապված ԱՊՀ անդամ պետությունների օրենսդրությունների մերձեցման եւ համապատասխանեցման հետ, ինչպես նաեւ ընդհանուր տնտեսական տարածքի կայացման հարցերի շուրջը: Պարոն Կրոտովը տեղեկացրել է ՀՀ վարչապետին, որ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից մշակվում եւ համաձայնեցվում է այն օրենսդրական հիմքը, որը կօգնի ԱՊՀ շրջանակներում ավելի կոշտ եւ անզիջում պայքար մղել հանցագործությունների եւ դրամաշորթության դեմ: ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարը պատմել է նաեւ վեհաժողովի խաղաղարար գործունեության մասին:

ԱՐՄԵՆՊՐԵՍ ԱՍՈՂԻԿ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՆԱՄՔԻՆ

asoxik

Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատավոր Տ. Պետրոսյանի այն հարցին, թե Ասողիկ Սրբազանն ամուսնացա՞ծ է, վերջինս պատասխանեց, որ ոչ։

Իսկ «Խնամքի տակ ո՞վ ունես» հարցին էլ պատասխանեց.

– 280 հազար հավատացյալ ժողովուրդ։

ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ

Toto

«Բազալտ» գործարանի սեփականատեր Համլետ Ասրյանին (որը մեղադրվում է Ասողիկ Սրբազանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քր. գործով), դատավորը հարցրեց.

– Պատգամավո՞ր եք։

Վերջինս հարցին հարցով պատասխանեց.

– Ինչո՞ւ եք ինձ վիրավորում։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930