Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Նոյեմբեր 25,1999 00:00
hancagorcutyun

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը հայտնեց, որ այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով արձանագրվել է 8134 հանցագործություն։ Անցյալ տարի նույն ժամանակահատվածում կատարվել է 8398 հանցագործություն։ Նվազման տոկոսն է՝ 3,1։ Այս տարի գրանցվել է դիտավորյալ սպանության 67 դեպք։ Դրանցից քննվել է 50-ը, մնացածը ընթացքի մեջ են։ Բացահայտվել է 30 դեպք։ Տեղեկացվեց նաեւ, որ ընթացիկ տարվա 10 ամիսներին արձանագրվել է սպանության 60 փորձ։

ՎԱՏ ԼՈՒՐ

aliev

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ ստամբուլյան իր ելույթում Ալիեւը հայտարարեց, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի փոխզիջումների միջոցով, սակայն փոխզիջումները չպետք է խախտեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ղարաբաղյան հարցում Ալիեւի սկզբունքային դիրքորոշումը, BBC-ի ադրբեջանական թղթակցի վկայությամբ, ինչպես նաեւ Բաքու-Ջեյհան նավթամուղի վերաբերյալ ռազմավարական համաձայնագրի ստորագրումը կարծես թե տպավորել է ադրբեջանական ընդդիմությանը, որը խստորեն քննադատում էր Ալիեւին Ստամբուլի գագաթաժողովից առաջ։ Ալիեւի ընդդիմախոսները կանխատեսում էին, որ գագաթաժողովի ընթացքում Ադրբեջանին կառաջարկվի Ղարաբաղի վերաբերյալ ստորագրել խաղաղության ստորացուցիչ պայմանագիր։ Սակայն Ստամբուլում Ալիեւին հաջողվեց չեզոքացնել քննադատների հիմնական փաստարկները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930