Ի տարբերություն Կարեն Դեմիրճյանի, որն ԱԺ նախագահ ընտրվելուց հետո չվերադարձավ բնակության Հրազդանի կիրճում պետական ամառանոցներ, Արմեն Խաչատրյանն իր ընտրվելու հաջորդ օրն իսկ տեղափոխվեց «դաչաներ»։ ՀԺԿ-ում որոշ դժգոհություն է հարուցել նաեւ 140 մլն դրամով ԱԺ նախագահի համար զրահապատ մեքենա գնելու փաստը, որին հավելել են, թե իբր նման մեքենա են ձեռք բերել նաեւ ԱԺ նախագահի թիկնապահների համար։
Կարդացեք էջ 2։
ԻՐԱՎԱՊԱՀ ԻՐԱՎԱԽԱԽՏՆԵՐԸ
Կարդացեք նաև
Շուրջ 1 ամիս առաջ ձերբակալված ԼՂՀ ներքին գործերի նախկին փոխնախարար Աշոտ Գրիգորյանը եւ Աշոտ Սաֆարյանն այժմ մեղադրվում են դրամաշորթությամբ զբաղվելու մեջ։ «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակիցը վկայակոչելով ոչ պաշտոնական տեղեկությունները, նշել է, թե Հայաստանի դատախազությունը Վահրամ Խոռխոռունու սպանության առնչությամբ կալանավորել է ԼՂՀ ՆԳՆ-ի քննչական մեկուսարանի նախկին պետին, որն առավել հայտնի է իր մականունով։
ԴՈՒ ՃԻՇՏ ՉԵՍ, ԺԱ՛Կ
Ստամբուլի գագաթաժողովի ավարտին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը լավատեսությամբ էր անդրադարձել, թե Հայաստանն ու Ադրբեջանը մեկ ամսվա ընթացքում կստորագրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված փաստաթուղթ։ Արձագանքելով այդ հայտարարությանը, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ այնքան էլ հիմնավոր չէ պարոն Շիրակի լավատեսությունը, քանի որ 1 ամսվա ընթացքում նման բան իրականացնելը համարյա թե անհնար է։
ՈՎ ԱՇԽԱՏԻ՝ ՆԱ ՔԻՉ ԽՈՍԻ
«Ինձ աշխատել է պետք, ոչ թե շատ խոսել»,- այսպես արձագանքեց ՆԳ նորանշանակ նախարար Հայկ Հարությունյանը հարցազրույց տալու մեր խնդրանքին։ «Առավոտի» թղթակցի այն դիտողությանն էլ, թե ինքն երկար տարիներ ՆԳ համակարգում արդեն իսկ աշխատում է, պրն Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ես սիրում եմ աշխատել, ոչ թե շատ խոսել»։ «Է, քիչ խոսեք»,- շարունակում էինք համոզել, եւ նա ասաց՝ «Ժամանակը կգա, ես ինքս կընտրեմ՝ երբ խոսել»։