ԼՂՀ կառավարության նոյեմբերի 16-ի որոշմամբ, Բերքաձոր գյուղը պաշտպանության բանակի ենթակայությունից վերադարձվել է Ասկերանի շրջանին։ ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դավիթ Միքայելյանն այս առնչությամբ պարզաբանել է, թե այս եւ նման այլ գյուղական համայնքներից կառավարությանն ուղարկած նամակների ուսումնասիրությունից պարզվել է, որ պատերազմական գործողությունների ամենաեռուն շրջանում, պաշտպանության բանակի օժանդակ տնտեսություններ ստեղծելու անվան տակ մի խումբ մարդիկ փաստորեն ապօրինի սեփականաշնորհում են իրականացրել։ Այժմ ԼՂՀ կառավարությունն այդօրինակ համայնքներում գույքագրման գործընթաց է սկսել։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
«Եթե 1990 թվականին Հայաստանում 1000 մարդու հաշվով ծնվել է 82 երեխա, 98-ին ցուցանիշը նվազել է՝ կազմելով 39 երեխա։ Բնակչության ծնելիության անկումն ուղեկցվում է մահացության թվի հարաբերական պահպանմամբ։ Այսպես՝ 1990 թվականին 1000 մարդու հաշվով մահանում էր 22, իսկ 98 թվականին՝ 23 մարդ։ Եթե 1979-ին հանրապետության բնակչության թիվը 3 մլն 50 հազար էր, այսօր այդ ցուցանիշը նվազել է՝ կազմելով 3 մլն 31 հազար մարդ»։ Այդ տվյալները վիճպետկոմից ձեռք է բերել եւ հայ ժողովրդին ներկայացրել ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանը՝ երեկ։ Նշենք, որ նախորդ ԱԺ-ի համեմատ պրն Դալլաքյանի ելույթների ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ առատ։