Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ԲԵՌՆ ԷՐ ԱՎԵԼԻ ԾԱՆՐ

Նոյեմբեր 24,1999 00:00
Robert Qocharyan

Հեռուստահարցազրույցում անուղղակի անդրադառնալով կառավարության ձեւավորման վերաբերյալ իր եւ Արամ Սարգսյանի հակասությունների մասին լուրերին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ինքն էր բավական ծանր վիճակում գտնվում մի քանի օրվա ընթացքում՝ ոչ թե ես։ Ինքն էր ծանր վիճակում գտնվում, քանի որ կրքերը բորբոքված էին, մարդիկ կասկածամտության մեջ էին։ Եվ այդ շրջանակներում գործող այլ տրամաբանություն կար, որն ինձ համար հասկանալի էր։ Ես կարող եմ դա բացատրել, կարող եմ հասկանալ։ Բայց, իբրեւ հանրապետության նախագահ, չեմ կարող ընդունել»։

Կարդացեք էջ 3։

ՀԱՆԳԻՍՏ ԵՂԵՔ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

zinvorakan dataxazutyun

Զինվորական դատախազության քննչական վարչության պետ Արտակ Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան «իրականությանը չհամապատասխանող» է անվանել մամուլի այն հրապարակումները, թե Հայաստանից քննչական խմբեր են մեկնել ԼՂՀ հոկտեմբերի 27-ի իրադարձություններին առնչվող հանգամանքների առնչությամբ։ Արտակ Հարությունյանը նաեւ հերքել է, թե Մուշեղ Մովսիսյանին հետեւելու են ԱԺ այլ պատգամավորների ձերբակալություններ։ «Այս պահին պատգամավորների շրջանում կասկածելի չունենք»,- ասել է զինվորական դատախազության քննչական վարչության պետը։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԻՑ ԴՈ՞ՒՐՍ

Babken Ararktsyan

«Լեռնային Ղարաբաղի հարցի շահարկմամբ իշխանությանը տիրացած ուժերը վերջին երկու տարում չեն արձանագրել եւ ոչ մի դրական տեղաշարժ հիմնահարցի կարգավորման ուղղությամբ»,- պնդում են յոթ կուսակցություններ եւ «Արմատ» հասարակական կազմակերպությունը։ Վերջինիս ղեկավար Բաբկեն Արարքցյանի կարծիքով, ստամբուլյան գագաթաժողովից հետո Հայաստանը հայտնվեց խաղից դուրս վիճակում։

Բաբկեն Արարքցյանի հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։

ՆԵՐԿՐՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՆՎԱԶԵԼ

pek

 

ՀՀ պետական եկամուտների նախարարության մաքսային ծառայության պետ Գրիգոր Մելքումյանն «Առավոտին» հայտնեց, որ հակառակ որոշ լրատվամիջոցների կանխատեսումների, ներկրումների քանակը հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո չի նվազել եւ չկա սոցիալական լարվածության որեւէ վտանգ։ Պարենային մթերքների՝ հացահատիկի, կարագի, շաքարավազի, մսի եւ այլն, ներկրումները եղել են կանոնակարգված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930