Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ադրբեջանական ընդդիմությունը գտնում է, որ Ստամբուլում ընդունված փաստաթղթերը վկայում են Ադրբեջանի դիվանագիտական պարտության մասին։ Այսպես. Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդներից Նուրադին Մամեդլին հայտարարել է, որ փաստաթղթում, ուր հիշատակված են բոլոր հակամարտությունները, բացի Ադրբեջանից, ճանաչվել է ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը։ «ԵԱՀԿ-ի չկամենալը՝ ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վկայում է այն մասին, որ մենք շուտով կկորցնենք Ղարաբաղը»,- հայտարարել է նա։
Արդյոք Ադրբեջանի դիվանագիտական պարտությունը մեխանիկորեն նշանակո՞ւմ է՝ Հայաստանի հաղթանակ եւ որքանո՞վ են այդ դիմությունն ու ընդդիմությունը պայմանավորվել նման հայտարարությունների մասին, դժվար է ասել։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
Արմենպրեսի տվյալներով՝ այն հարցին, թե ինչու Ստամբուլի հռչակագրում, ի տարբերություն Լիսաբոնի, չի հիշատակվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, Ալիեւը նշել է, որ Ստամբուլի հռչակագրում Ադրբեջանի նախաձեռնությամբ մտցվել է հատուկ կետ: Նրանում ընդգծվում է, թե այն երկրներում, որտեղ կան ազգային փոքրամասնություններ, նրանց կարող է տրվել ինքնավարության բավականին բարձր կարգավիճակ, բայց երկրի տարածքային ամբողջականության պարտադիր պահպանմամբ: Չգիտես ինչու, հայ պաշտոնյաներն այդ կետի մասին քար լռություն են պահպանում: