«Արմենիա» հյուրանոցի արհմիությունը եւ ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան՝ «Արմենիայի» կոլեկտիվի շահերի պաշտպանության եւ սեփականաշնորհման գործընթացում թույլ տրված խախտումների վերաբերյալ հայցով։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
Վերջերս՝ Ժնեւում կայացած Ստանդարտների միջազգային կազմակերպության (ՍՄԿ) խորհրդի նիստում, նախկին արհեստավարժ իշխանությունների աջակցությամբ, վաղաժամկետ կասեցվել է Հայաստանի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների գործունեությունն ու զարգացման ծրագրերը համակարգելու, դժվարությամբ ձեռք բերած կարգավիճակն ու լիազորությունները ՍՄԿ-ում։ Այդ կարգավիճակում ընտրվել է Բելառուսի ստանդարտների կոմիտեի նախագահը, իսկ տարածաշրջանային որոշ գործառույթներ, ամենայն հավանականությամբ, կփոխանցվեն Վրաստանին։ Այս լրատվությունը «Առավոտին» է տրանադրել Ստանդարտների եւ չափագիտության նախկին պետ Ղուկաս Մեհրաբյանը: Իսկ հակառակ կողմի տեսակետը կարդացեք առաջիկա համարներից մեկում:
Կարդացեք նաև
ԵԿՄ-Ն ՎՍՏԱՀՈՒՄ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
«Առավոտի» հարցին, թե գո՞հ է արդյոք ԵԿՄ-ն հոկտեմբերի 27-ի դեպքերի քննության ընթացքից, ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արա Կետիկյանը պատասխանեց, որ քննության առջեւ խոչընդոտներ չեն լինի եւ գործի քննությունը կհասցվի մինչեւ վերջ։ Արա Կետիկյանը նշեց նաեւ, որ իրենք վստահում են զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին։
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ՝ ԱՐՏԱՀԵՐԹՈՒՄ
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Հակոբյանը հավաստել է, որ կառավարությունը սահմանված ժամկետում ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը։ Դա, ըստ երեւույթին, տեղի կունենա արտահերթ նիստով, դեկտեմբերի 1-ին եւ 2-ին։