Այն ժամանակ դեռ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը պաշտպանության նախարարություն զանգելով ընկալուչի միջից էր լսել գործի գցված տանկերի եւ БМП-ների դղրդյունը եւ խնդրել 1 ժամ հապաղել՝ մինչեւ կքննարկեն ՊՆ-ի հայտարարության մեջ առաջ քաշված պահանջները։ Այդ հեռախոսազանգը հնարավոր դարձրեց համոզել, որ հրամանատարները համաձայնեն առժամանակ հետաձգել զինտեխնիկայով Երեւան մտնելը։
Կարդացեք էջ 3։
ԷԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ «31»-Ի ԳՈՐԾՈՎ ՉԻ ԱՆՑԵԼ
Կարդացեք նաև
Ռուսական լրատվամիջոցներից մեկը մի տեղեկություն էր հրապարակել, թե Նաիրի Հունանյանի խմբի անդամներից Էդիկ Գրիգորյանը հարցաքննվել է «Վահան Հովհաննիսյան+30» գործով։ Սակայն «Առավոտին» հաջողվեց ճշտել, թե Էդիկ Գրիգորյանը չի դատակոչվել որպես վկա եւ նրա անունը չկա այդ գործի 10-րդ հատորում, որտեղ թվարկված են հարցաքննված բոլոր վկաների եւ կասկածյալների տվյալները։
ՀԵՏԱՁԳՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի խոսքերով, Քլինթոնն ըմբռնումով է մոտեցել այն հարցին, որ գագաթաժողովի ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հրաժարվել են ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հռչակագիր։ Պատճառը՝ վերջերս Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն էր, եւ Քլինթոնը քաջ գիտակցում է, որ Ռոբերտ Քոչարյանին «հարկավոր է ժամանակ»՝ «վերականգնելու ներքաղաքական կոնսենսուսը»,- հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։
ԴՐԱՄԸ ԴԱՐՁԱՎ 6 ՏԱՐԵԿԱՆ
Այս տարեդարձի առթիվ ԿԲ-ն նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ է դնում ոսկե «Տիգրան Մեծ» հուշադրամ՝ 50000 դրամ անվանական արժեքով։ 8,6 գրամ կշռող 900 աստիճանի ոսկուց այս հուշադրամը թողարկվել է սահմանափակ քանակով՝ 500 հատ, ինչի պատճառով նումիզմատների մոտ այն արդեն իր արժեքից զգալիորեն բարձր է գնահատվում։