Նոյեմբերի 25-ին, ամերիկյան Գոհաբանության տոնի օրը, ամերիկյան հեռուստաընկերությունները եթեր կհեռարձակեն «Հեռուստամարաթոն-99»-ը՝ նվիրված Արցախին։ Հեռուստամարաթոնից գոյացած ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախի հյուսիսից հարավ ձգվող մայրուղու շինարարությանը։ Մայրուղին 169 կմ երկարությամբ անցնելու է մոտ 20 գյուղերով եւ արժենալու է 25 միլիոն դոլար։ Հեռուստամարաթոնը եթեր է հեռարձակվելու Լոս ԱՆջելեսում առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 8-ը՝ KSCI-TV-ի 18-րդ ալիքով։
Հեռուստամարաթոնին մասնակցելու նպատակով երեկ ԱՄՆ մեկնեց հայաստանյան եւ արցախյան մի պատվիրակություն, որը գլխավորում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նրան ուղեկցում են երկու թիկնապահները (ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ ԼՂՀ նախագահը մեկնում է թիկնապահներով շրջապատված)։ Պատվիրակության կազմում են «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, Տիգրան Պասկեւիչյանը, Արայիկ Շիրինյանը, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահի խորհրդական Ժաննա Գասպարյանն ու Վարդգես Բաղթայանը։ Վերջիններս ԱՄՆ են մեկնել առանց թիկնապահների։
Մ. Ե.