Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը

Նոյեմբեր 20,1999 00:00
Vahan Shirxanyan

Անցած շաբաթ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Սամվել Բաբայան-ՀՅԴ եւ կառավարություն-հրամկազմ թիմերի հակամարտությունը, բարեբախտաբար, հաղթահարելով իր «սուր վարակիչ» փուլը, տեղափոխվել է մամուլի էջեր: Առաջին թիմի շահերը ներկայացնող լրատվամիջոցները /որոնք այսօր ճնշող մեծամասնություն են կազմում/ միահամուռ կերպով «գլխավոր պուտչիստ» են ճանաչել ենթակառուցվածքների նախարարին: «Առավոտն» այս հակամարտության առիթով ունի իր հստակ դիրքորոշումը, որն ամբողջությամբ տեղավորվում է «3+2» ֆորմատի մեջ. «Ամուսնացեք, բաժանվեք, գցվեք ջուրը՝ ծովը կողքն է, ընդամենը 200 կիլոմետր»:

Բորիս Ելցինը

yelcin

Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ Բորիս Ելցինը չի առաջադրի իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում: Դա պարզ դարձավ անցած շաբաթ Ստամբուլում, որտեղ ՌԴ նախագահը միանշանակորեն ցույց տվեց Արեւմուտքին, որ նրանից փող մուրալու խնդիր ինքն անձամբ այլեւս չունի եւ, հետեւաբար, ամբողջ ռուսական ճշմարտությունը կարող է շփել «իմպերիալիստական շնաձկների» երեսին: Այլ կերպ անհնարին է հասկանալ ԵԱՀԿ գագաթաժողովում նրա կազմակերպած փոքրիկ խռովությունը:

Ցուցարար «կազյոլը»

kozyol

Նիկոլ Փաշինյանից մեծապես տուժած այս անմեղ կենդանին, չկարողանալով աշնանը իր ճշմարտացիությունն ապացուցել նախագահի նստավայրի առաջ ցույցի միջոցով, ուղեկցվել է ՆԳ համապատասխան բաժին: Սակայն ոստիկանությունում նրա համար ստեղծվել են ավելի քան հարմարավետ պայմաններ՝ այծին ոչ միայն կերակրում էին պետական խոտով, այլեւ հղիացրին՝ հավանաբար, մեկ այլ «կազյոլի» միջոցով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930