Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱՆՈՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Նոյեմբեր 20,1999 00:00
Qreakan gorc

Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի նկատմամբ՝ թիվ 75 ընտրատարածքի վերաբերյալ, որտեղից պատգամավոր է ընտրվել Վանո Սիրադեղյանը, խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեղադրանքով։ Խնդիրը ոչ իբրեւ օրակարգային հարց նոյեմբերի 19-ին խորհրդակցական բանավեճի առարկա է դարձել ԿԸՀ-ում, ուր կարծում են, թե անճշտությունները չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա։

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԵԿՄ ՀԱՎԵՐԺ ՆԱԽԱԳԱՀ

Vazgen Sargsyan

ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար Արա Կետիկյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ նոյեմբերի 18-ին գումարվել է ԵԿՄ վարչության նիստ, ուր որոշվել է դեկտեմբերի 3-4-ին կայանալիք հերթական 4-րդ համագումարում կատարել կանոնադրական փոփոխություն։ Դրա բովանդակությունը մոտավորապես հետեւյալն է՝ Վազգեն Սարգսյանը նշանակվում է ԵԿՄ հավերժ նախագահ։

ՆՈՐ ԲԼԵՅԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

noracin

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյերի կինը՝ Շերին, հղի է։ Նրանց զավակը, ըստ ամենայնի, նոր է հիմնադրվել, որովհետեւ բժիշկները պնդում են, որ նոր Բլեյերը լույս աշխարհ կգա 9 ամիս հետո։ Այս առիթով վարչապետին շնորհավորել է անգլիական ընդդիմության առաջնորդ Ուիլյամ Հեյգը։ Սակայն նշենք, որ ծնվելիք երեխան Բլեյերների տան ոչ թե առաջնեկը, այլ 4-րդն է լինելու։

ԱԺՄ-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ajm

Նոր տվյալներ են ի հայտ գալիս տեղական ինքնակառավարման ընտրություններում կուսակցությունների արդյունքների մասին։ ԱԺՄ-ից, օրինակ, ընտրվել է 8 համայնքապետ, 45 ավագանու անդամ։ Ավելի մեծ կուսակցություններից դեռեւս տվյալներ չկան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930