Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՆ ՈՒ ՆԳՆ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԵՆ ԳՈՐԾԵԼ

Նոյեմբեր 20,1999 00:00
Suren Abrahamyan

«Առավոտը» տեղեկացավ, որ ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանն էլ է հոկտեմբերի 27-ի ամբողջ գիշերը ՊՆ-ում անցկացրել։ Նրա այնտեղ լինելը խիստ կարեւորում էին ներքին զորքերի եւ բանակի համաձայնեցված գործողություններն ու համագործակցությունն ապահովելու իմաստով։ Ասենք, օդանավակայանի, ատոմակայանի կամ Հայաստանի ազգային հեռուստատեսության անվտանգությունը որոշել էին ներքին զորքերի միջոցով ապահովել։ Եվ հեղաշրջման հնարավոր շարունակության դեպքում ներքին զորքերի ստորաբաժանումներին օգնության կհասներ բանակը։

Կարդացեք էջ 3։

«ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՄԻՄՅԱՆՑ ՁԱՅՆ ՏԱԼՈՎ»

Vahan Shirxanyan

Վահան Շիրխանյանի «Առավոտին» տված հարցազրույցից դուրս մնացած այս հատվածը բացատրություն էր հոկտեմբերի 28-ի առավոտյան ՊՆ-ում հավաքի վերաբերյալ. «Հրավիրվել էին բոլորը՝ ում հասցրել, զանգել էին։ Եվ ոչ այնքան առանձին անվանական հրավերներ էին եղել, որքան մեկը մյուսին տեղեկացնելով էին հավաքվել։ Ես համարում եմ, որ ՊՆ էին եկել առաջին հերթին այն մարդիկ, ովքեր Վազգեն Սարգսյանի հետ ընկերական եւ բարեկամական կապեր ունեին։ Եկել էին բանակին հանգստացնելու, քանի որ գիտեին, թե ինչ է կատարվում։ Եվ նրանք ՊՆ-ում շուրջ 30 րոպե էին մնացել։ Ես նրանց 3 րոպե եմ տեսել, քանի որ հնարավոր չէր այդ վիճակում նստել, երկար խոսել։ Նախարարը նրանց ընդհանրապես չի հանդիպել»։

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԳՈՒՑԵ ՄԱՄՈՆՏՆԵՐԻ՞Ն ԵՆ ՊԱՐՏՎԵԼ

hyd

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության գրասենյակից ի պատասխան նոյեմբերի 16-ի «Հայոց աշխարհ» օրաթերթում «ավելի հեշտ է կենդանի մամոնտի հանդիպել, քան այդ կուսակցության անդամի» պնդման առնչությամբ հայտնեցին, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից գյուղապետ եւ թաղապետ են ընտրվել 8 համայնքներում, որից մեկը՝ Երեւանի Աջափնյակ համայնքում եւ ավագանու 18 անդամներ՝ տարբեր համայնքներում։ Ընդ որում, նշված համայնքներից 5-ում հաղթել են դաշնակցության ներկայացուցիչներին, որոնք են՝ Շիրակի մարզի Սարատակ, Նոր կյանք, Պեմզաշեն եւ Արագածոտնի մարզի Փարպի գյուղերում եւ Երեւանի Աջափնյակի համայնքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930