Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐ

Նոյեմբեր 19,1999 00:00
axb

Ամեն մարդ, այդ թվում նաեւ երկրի նախագահները, երեւույթների գնահատական են տալիս իր գիտելիքներից եւ կենսափորձից ելնելով: Հայաստանի առաջին նախագահը մինչեւ 88 թվականը աշխատում էր գիտության բնագավառում, ուստի եւ իր ժամանակվա ընդդիմության որակումը տալիս էր զուտ գիտականորեն՝ «լուսանցքային», «մարգինալ»: Մեր երկրորդ նախագահը մինչեւ շարժումը արտադրության ոլորտի մարդ էր, եւ, իր կոմբինատում գործ ունենալով թափոնների հետ /ենթադրում եմ, մետաքսե/, այսօրվա ընդդիմությունն այդպես էլ անվանում է՝ «քաղաքական թափոններ»:

Երկու դեպքում էլ գործ ունենք հանդուրժողականության վառ օրինակի հետ. ում ես դուր եմ գալիս, ովքեր ինձ քծնում են եւ մեծարում, նրանք լուրջ, ծանրակշիռ, քաղաքական դաշտի մեջ տեղավորվող ուժեր են: Նրանք, ովքեր ինձ չեն հավանում եւ ցանկանում են զրկել իշխանությունից, լուսանցքային թափոններ են: Գիտեմ նաեւ, թե ինչ են 9 տարվա ընթացքում դրան սովորաբար առարկում. «Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ լինի կառուցողական, պատասխանատու, այլընտրանքային ծրագրեր առաջարկող, առողջ քննադատությամբ զբաղվող լուրջ ընդդիմություն, որը ժողովրդավարական հասարակության անբաժանելի մասն է: Բայց ինչպե՞ս կարելի է ընդդիմություն եւ ընդհանրապես քաղաքական ուժ անվանել այս քրեական տարրերին, ապակայունացմանը ձգտող այս բախտախնդիրներին, այս «մոսկաներին», որոնք ղեկավարվում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով»:

Բայց ովքե՞ր են առաջիններին տարանջատում երկրորդներից, «լուրջերին» «անլուրջներից»: Իհարկե, իշխանավորները, եւ, մասնավորապես, նախագահները: Կա մի էական տարբերություն: Անցյալում իշխանավորների ականջի համար հաճելի «լուսանցքաթափոնային» թեման զարգացնում էին 2-3 թերթ: Հիմա այս գործին լծված է հայաստանյան գրեթե ամբողջ մամուլը:

Ա. Ա.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930