Հոկտեմբերի 27-ին, ժամը 18-ից սկսված կառավարության ու բանակի մի շարք ղեկավարներ փնտրել էին տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանին, որը, հիշեցնենք, տեւական ժամանակ գլխավորում էր ՊՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Նրան փնտրել էին մասնավորապես քարոզչությանն առնչվող որոշ խնդիրներ լուծելու համար։ Սակայն ե՛ւ այդ ժամանակ, ե՛ւ հետագա ամբողջ օրվա ընթացքում պրն Միլիտոնյանին ո՛չ տանը, ո՛չ աշխատավայրում եւ այլուր գտնել այդպես էլ հնարավոր չէր եղել։
6 ԳՅՈՒՂԱՊԵՏ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻՑ»
«Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակից հայտնեցին, որ վերջին տեղական ինքնակառավարման ընտրություններում կուսակցությունն առաջադրել է ընդհանուր թվով 32 թեկնածու՝ 1 քաղաքապետի, 16 գյուղապետի, 15 ավագանու անդամի։ Արդյունքներն այսպիսին են՝ «Օրինաց երկրից» ընտրվել է 6 գյուղապետ, 6 ավագանու անդամ։ Հայկոմկուսից հնարավոր եղավ ստանալ միայն Երեւանի արդյունքները։ Ավագանու անդամ է դարձել 6 կոմունիստ։ Իսկ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքում ընդհանրապես չգիտեին, թե իրենցից քանիսն է ընտրվել։
Կարդացեք նաև
ԱՆՓՈԽԱՆՈՐԴ
Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ Գարեգին Ներսիսյանի կաթողիկոս դառնալուց հետո հայրապետական թեմը դեռեւս անփոխանորդ է։ Ամենայն Հայոց կաթողիկոսը դեռեւս նոր փոխանորդ նշանակելու տնօրինություն չի արել։ Աշխարհիկ տերմինով ասած՝ առաջնորդի փոխանորդի պաշտոնակատարն է Թորգոմ հայր սուրբը։ Արարատյան հայրապետական թեմի փոխանորդի նշանակումը եկեղեցական կանոնակարգով ժամկետային սահմանափակում չի ենթադրում, սակայն, ինչպես ճշտեցինք առաջնորդարանից, ամենայն հավանականությամբ դեկտեմբերի կեսերին կաթողիկոսը ձեռնամուխ կլինի առաջնորդի փոխանորդի նշանակմանը։