Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԻՐ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ Է

Նոյեմբեր 18,1999 00:00
Armentel

«Առավոտն» առաջինը անդրադարձավ Սեւանի կապի 52 աշխատողների՝ ընդդեմ «ԱրմենՏելի» կազմակերպելիք գործադուլի։

Օրերս Սեւանի կապի աշխատակիցները իրենց ժողովում կայացրած որոշման բովանդակությունը եւ պահանջների մասին նամակը (որից հատվածներ տպագրվեց մեր թերթում) փորձել են փոխանցել «ԱրմենՏելի» ղեկավարությանը։ «ԱրմենՏելի» ընդհանուր բաժնից մերժել են ընդունել նամակը։ Ի դեպ, «Առավոտը» բազմիցս բողոքներ-դժգոհություններ է ստանում, որ «ԱրմենՏելի» բոլոր օղակների աշխատակիցները չեն ցանկանում լսել նաեւ քաղաքացիների բողոքները։

Երեկ «Առավոտը» ստացավ Հայաստանի անկախ արհմիությունների դաշնության նախագահ Վահագն Կարապետյանի գրությունը։ Վ.Կարապետյանը գրում է, որ Հայաստանի անկախ արհմիությունների դաշնության խորհուրդը, քննարկելով «Առավոտում» տպագրված «Գործադուլ՝ ընդդեմ «ԱրմենՏելի» հոդվածը, որոշել է. «1. Սատար կանգնել Սեւանի կապի 52 աշխատողներին՝ պաշտպանելով նրանց արդարացի պահանջները եւ իրավունքները։ 2. Եթե չկատարվի գործադուլավորների պահանջները, դաշնությունը կդիմի իր 35 հազարանոց անդամներին՝ չմուծելու «ԱրմենՏելի» կողմից ներկայացվող հաշվարկային ծախսերը։ 3. Հայաստանի անկախ արհմիությունների դաշնությունը, որպես ի գիտություն կտեղեկացնի միջազգային արհմիութենական կազմակերպություններին, որոնք սերտ պայմանագրային կապերի մեջ են Հայաստանի անկախ արհմիության դաշնության հետ, ազդելու հունական OTE ընկերության վրա, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան միջոցներ «ԱրմենՏելի» նկատմամբ»։

Ս. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930