Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿԸ ԱՐԱԳ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԷՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ

Նոյեմբեր 18,1999 00:00

Հայտնի է, որ հեղաշրջումը կասեցնելու նպատակով ՊՆ-ի հատուկ նշանակության գունդը հոկտեմբերի 27-ին շրջափակել էր ԱԺ-ի շենքը։ Վարչապետի խորհրդական Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց բանակի ձեռնարկած այլ գործողություններ եւս. «Պաշտպանության նախարարն անմիջապես կապվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ եւ զգուշացրեց, որ իրավիճակից օգտվելու որեւէ փորձ հանկարծ չարվի։ Նրա առաջին իսկ քայլն այն էր, որ ուժեղացրեց Հայաստանի սահմանները։ Բանակն առաջին կարգի մարտական պատրաստության վիճակում պահելով՝ ռեզերվից հանած մեր ուժերով փակեց Հայաստան մտնող եւ դուրս եկող ճանապարհները՝ դեպքերի հնարավոր զարգացումները կանխելու համար։ ՊՆ-ն նաեւ իր վրա վերցրեց ե՛ւ օդակայանի, ե՛ւ հեռուստաաշտարակի, ե՛ւ ջրային ճանապարհների, ե՛ւ բոլոր այլ կարեւորագույն օբյեկտների պաշտպանությունը»։

Կարդացեք էջ 2-3։

ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ

Arkadi GHukasyan

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով հանձնաժողով էր կազմվել, որը ստուգում էր բանակի թիկունքային ստորաբաժանումների ֆինանսատնտեսական գործունեությունը։ Եվ Սամվել Բաբայանի տեղակալ Արմեն Աբգարյանի (Ամուլյայի) նկատմամբ զինվորական դատախազությունը խոշոր չարաշահումների համար քրեական գործ է հարուցել։ Նշենք, որ նա 1993-ին ձերբակալվել էր ֆինանսատնտեսական խախտումների մեղադրանքով, տարվել 6-րդ վարչություն եւ այնտեղից ազատ արձակվել՝ ի զարմանս Հայաստանի ՊՆ կոլեգիայի։

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՔՍԱՎՈՐԸ

bant

«Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակիցը երեկ հաղորդել է, որ գրեթե մեկ շաբաթ առաջ կալանավորվել է ԼՂՀ մաքսային վարչության նախկին պետ Վալերի Խաչատրյանը։ Թղթակիցը սրան հավելել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նոյեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտնած տեղեկությունները, թե ժամանակին Ժիրայր Պողոսյանի 3 նամակների հիման վրա մաքսատուրքերից ազատվել է «Ծիծեռնակ» կոոպերատիվը (որը վերահսկում է Ամուլյան) ԼՂՀ ներկրված 1722 տոննա մսի դիմաց։ Բացի այդ, արտասահմանյան մակնիշի 90 ավտոմեքենաներից պետական տուրք է վճարվել միայն 6-ի դիմաց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել