«Ար» հեռուստաընկերության փոխնախագահ Վահրամ Մարտիրոսյանը Ծաղկաձորում կայացած երկօրյա սեմինարի ընթացքում որպես մամուլի համար գոյություն ունեցող փակ թեմաների ապացույց հետեւյալ օրինակը բերեց. «Ասենք, Սամվել Բաբայանի մասին տարիներ շարունակ ասում են, թե նա թմրադեղերի տեղափոխմամբ է զբաղվում։ Այս մասին չենք խոսում՝ դա ոչ հաստատվում է, ոչ էլ հերքվում՝ ինչպես ասում են մամուլի խոսնակները»։
ՆԱԽԱՆՁԵԼԻ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Չնայած ե՛ւ ինքը՝ Սամվել Բաբայանը, ե՛ւ «Իրավունք եւ միաբանության» զանազան գործիչներ վաղուց արդեն խոստովանել են, թե այս դաշինքը հովանավորում է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը, սակայն «Իրավունքի» խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանն ինչպես ժամանակին հերքել էր, այնպես էլ այժմ շարունակում է կտրականապես ժխտել այդ աջակցությունը։ «Փառք Աստծո, ես եմ կարող շատերին հովանավորել»,- հայտարարեց նա լրագրողների շաբաթ օրը Ծաղկաձորում կայացած սեմինարի ժամանակ։
Կարդացեք նաև
ՄԱՀԱՑԵԼ Է Ռ. ՄԻՐՈՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ
Անցյալ շաբաթ վախճանվել է ԱԺ հանգուցյալ փոխնախագահ Ռուբեն Միրոյանի եղբայրը։ Վերջինիս մահվան պատճառը երկարատեւ հիվանդությունն է։ Ի դեպ, Ռուբեն Միրոյանն իր եղբոր կրտսերն էր։
ԱՆԻՄԱՆԱԼԻ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾԵՐԸ
Պարզվում է, որ նոր դատախազ Բորիս Նազարյանի Սերգեյ որդին առանձնաշնորհյալ կարգավիճակ ունի։ 8-ամյա Սերգեյ Բորիսիչն անկախ Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքացին է։
Սեփ. լր.
ՁՆԱԳՈՒՆԴԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է
ՀՍՆՀ-ն հանձնեց հերթական ջրագիծը
Վարդահովիտում հրաշալի ձիեր կան։ Գյուղը սարերի գլխին է, ձորից բարձր, ինքն իր մեջ փակված։ Վարդահովիտը ժամանակին Արփա-Սեւան թունելի բանավանն էր։ Այստեղ է գտնվում թունելի մուտքը։ Գյուղն ունի 306 բնակիչ։ Գյուղացիների հիմնական մասը փախստականներ են։ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը Վայոց ձորում ավարտեց եւս մեկ ծրագիր։ Վարդահովիտի խմելու ջրատարը կառուցվել էր 1963-ին, խողովակաշարն արդեն քայքայված էր։ Կորուստները կազմում էին 70 տոկոս, եւ գյուղը ստանում էր 0,8 լ/վրկ ջուր։ Սոցներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցվեց ջրընդունիչ, 2,5 կմ երկարությամբ ջրագիծ, վերականգնվեց օրվա կարգավորիչ ջրամբարը։ Այսօր արդեն գյուղը ստանում է 3-4 լ/վրկ ջուր։ Գյուղացիներն իրենց ուժերով կառուցել են ջրատարի 545 մետր հատվածը։ Ծրագրի արժեքը 21 հազար դոլար է։
Շինարարությունն իրականացրել է Վայքի թիվ 23 ՇՄՇ ՓԲԸ-ն։ Վայոց ձորի մարզում Սոցներդրումների հիմնադրամն արդեն իրականացրել է 9 ծրագիր՝ ծախսելով մոտ երկու հարյուր հազար դոլար։ Վարդահովիտում հետաքրքիր գյուղատնտեսական նորարարություն է իրականացվում։ Այս գյուղի այծերը, հնարավոր է, շուտով դուրս գան միջազգային ասպարեզ։
Մ. Ե.