Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Նոյեմբեր 17,1999 00:00
Edvard Sandoyan

«Ագրոբանկը» կարծես վերածվել է նախկին նախարարների ապաստանի։ Բանկի կառավարիչը՝ վարչության նախագահը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանն է (ըստ լուրերի, նա մեր պայմաններում ուղղակի ֆանտաստիկ աշխատավարձ է ստանում՝ մոտ 4 հազար դոլար)։ Խորհրդի անդամ է մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանը։ Բանկում որպես խորհրդական է աշխատում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Կարելի է ենթադրել, որ եթե «Ագրոբանկում» բուժկետ բացվի, այնտեղ կաշխատի առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանը։ Եվ ամենաուրախալին էլ, իհարկե, այն կլինի, որ համապատասխան հաստիք ստեղծելու դեպքում լուսավորության նախկին նախարար Աշոտ Բլեյանը բանտից դուրս գա եւ բանկում զբաղվի «Ագրոբանկի» աշխատակիցներին լուսավորելու եւ կրթելու հարցերով։

ՎԱՏ ԼՈՒՐ

pix

Մեկ շաբաթ առաջ հատուկ չվերթով Մոսկվայից Երեւան ժամանեց մի փիղ։ Ըստ ամենայնի, հաջորդ շաբաթ հատուկ չվերթով կժամանեն նաեւ մոսկաները։ Այս առնչությամբ «Առավոտի» միջազգային փորձագետները լուրջ տագնապներ ունեն. խոսվում է մասնավորապես, Ռուսաստանի դրածո փղով եւ ներմուծվելիք մոսկաներով Հայաստանի կաթվածահար քաղաքական դաշտի հերոսներին փոխարինելու մասին։ Ըստ այդմ, հրապարակում եղած քաղաքական բոլոր գործիչներն ու ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կհայտնվեն վանդակներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930