Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐ

Նոյեմբեր 17,1999 00:00
armentel

«ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Կ. Խրիստոդուլիդիսը տեղեկացրեց, որ քննարկվում է սակագների փաթեթը։ Տեղական հեռախոսազանգերի համար, ասենք, Կոմիտասից Զեյթուն, կսահմանվեն սակագներ։ Այն սկզբից կներդրվի թվային համակարգով աշխատող հեռախոսակայաններում։ Սակայն, ինչպես նշեց Կ. Խրիստոդուլիդիսը, զեղչեր կսահմանվեն երեկոյան ժամերի, շաբաթ, կիրակի եւ հանգստյան օրերի համար։

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՓԱԹԵԹԻ ՏԵՐԸ ՓՆՏՐՎՈՒՄ Է

hovhannes varyan

Ըստ ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանի, նախորդ օրը ԱԺ շենքում գտնված պայթուցիկ փաթեթի կապակցությամբ առայժմ նորություններ չկան։

ՎԱՐՈՐԴԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Azgayin joxov

ԱԺ-ի պահապաններն այնքան կրքոտ են կատարում իրենց գործը, որ երեկ անգամ ՆԳ նոր նախարար Հայկ Հարությունյանին են արգելել ԱԺ-ի տարածք մտնել։ Իրավիճակը հարթել է նախարարի վարորդը, որն, ի տարբերություն իր շեֆի, նոր մարդ չի եղել ԱԺ-ի դարպասները հսկող ոստիկանների համար։

ՆՎԵՐ ՁԻՈՒ ԱՏԱՄՆԵՐԸ ՉԵ՞Ն ՀԱՇՎՈՒՄ

Vahe Gabrielyan

«Առավոտը» երեկ չհաջողված փորձ արեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից ճշտել, թե մեր պատվիրակության այցը Ստամբուլ երկրի բյուջեի կամ գործարարների գրպանի վրա որքան գումար կնստի։ Պրն Գաբրիելյանն այս մասին որեւէ ինֆորմացիա չուներ։

ՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԹԱՓՈՒՐ ՉԻ ՄՆԱ

ararat cement

«Արարատ ցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն Արամ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուց հետո գործարանի նոր տնօրեն չի նշանակվել։ Գործարանի պետական լիազոր ներկայացուցչի կողմից նշանակվել է տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող, որը գործարանի գլխավոր ինժեներ Արսեն Ավագյանն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930