Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԱԲԱՍՏԻ՞Կ, ԹԵ՞ ԲԱՐԵԲԱՍՏԻԿ

Նոյեմբեր 17,1999 00:00
shirxanyan

Երբ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տված ցուցակը, որ հոկտեմբերի 27-ին ժամը 22.30-ին ներկայացվել էր Ռոբերտ Քոչարյանին՝ չարաբաստիկ անվանեցինք, Վահան Շիրխանյանը, որի անունն այդ ցուցակում նշված էր որպես վարչապետի թեկնածու, այսպես արձագանքեց. «Այդ չարաբաստիկ ցուցակը, ես կասեի, որ փրկեց քաղաքը՝ կոպիտ ասած։ Իհարկե, զորքը քաղաքի վրա չէր գա, բայց հնարավոր էին այլ զարգացումներ»։ Վահան Շիրխանյանը նաեւ պատմեց, թե Ռոբերտ Քոչարյանն այդ ցուցակը ներկայացնողներին ասել էր. «Եթե սա չլիներ՝ ես իրեն նշանակելու էի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»։ Եվ նախագահին շրջապատողները վկայել էին, որ նա իրոք փնտրել էր Շիրխանյանին այդ նշանակումն իրականացնելու համար։

Վահան Շիրխանյանի հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԳԵՆԵՐԱԼԻՆ

Manvel Grigoryan

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, հոկտեմբերի 28-ին սպառնալից հեռախոսազանգեր են հնչել գեներալ Մանվել Գրիգորյանի տանը։ Նրա որդուն ասել են. «Հորդ էլ ենք Վազգեն Սարգսյանի օրը գցելու»։

Սպառնալիքները շարունակվել են նաեւ հաջորդ օրերին։

ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԷՐ

Vaxarshak Harutyunyan

«Առավոտին» հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ին, երբ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ժ. 17.30-ին Գորիսից զանգել է Ռոբերտ Քոչարյանին՝ նրա հետ պայմանավորվել է զորքեր մտցնելու մասին։ Ասվել է, թե կարելի է հատուկ նշանակության գունդը մտցնել, որ 1000-1500 զինվորականներ են։ Ընդ որում, նրանք միայն ավտոմատներով չեն զինված, այլ ունեն լուրջ տեխնիկա։

ՕՐԵՆՔԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

oragir

Նիկոլ Փաշինյանի երեկ շարունակված դատաքննության ընթացքում ավարտվեց վկաների հարցաքննությունը եւ սկսվեց տուժողների հարցաքննությունը։ Առաջինն Անուշ Պլուզյանն էր՝ Արտաշես Գեղամյանի կինը։ Երբ Նիկոլ Փաշինյանը նրան հարցրեց, թե ինչու մամուլի մասին օրենքի համաձայն՝ «Օրագրից» հերքում չի պահանջել իրեն վերաբերող հրապարակման համար, տիկին Պլուզյանը մասնավորապես պատասխանեց, թե պարտավոր չէր այդ թերթին դիմել եւ իրենք հերքումը տարածել են «Սնարք» եւ «Նոյյան տապան» գործակալությունների միջոցով։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե «Օրագիրը» երբեք այդ գործակալությունների բաժանորդը չի եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930